Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կարևորելով խորհրդի ակտիվ մասնակցությունը նախագծի վերջնական մշակման գործընթացին, ընդգծել է, որ հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն, ինչը, կարծում եմ, հեղափոխական քայլ է լինելու համակարգի համար»:
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ:
Շատ հետաքրքիր ու նոր երևույթ է աշխարհում, քանի որ, օրինակ, եթե պետությունները դառնում եմ ԵՄ անդամ, ստանձնում են պարտավորություն, բայց միաժամանակ ստանում են ինչ-որ բան
Հայտնի գեղասահորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երևան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:
Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ:
Շվեդիայի արևմուտքում՝ Մունկեդալ կոմունայում, փախստականների տեղակայման ևս մեկ կենտրոն է այրվել այսօր առավոտյան, հայտնում է TASS-ը:
17-ամյա Արմեն Մեհրաբյանի աչքը երկաթե ձողը վնասել էր դեռ անցած տարվա ամռանը։ Նախնական բուժումից հետո Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակչին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ուղեգրել էին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժումը շարունակելուց հետո խորհուրդ էին տվել անցնել մագնիսառեզոնանսային հետազոտություն և ստանալ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։
Հայաստանը պարզ է, որ պետք է առաջարկեր նախկին վարչապետի կարգի մարդու: Հայաստանը չէր կարող առաջարկել նույնիսկ խելոք, բայց այլ տիպի մարդու, այստեղ ստատուսային խնդիրներ կան
Ադրբեջանի մեթանոլի գործարանը (AzMeCo), որը պատկանում է գործարար Նիզամի Պիրիևին, կասեցրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը։
Հոկտեմբերի 21-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մոսկվայի շրջանում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայից ժամանած անձինք, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումները Դամասկոսի Ջոբար արվարձանում, որն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է իսլամիստների վերահսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ամեն տարի ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հիվանդության մասին` կոչ անելով պահպանել անհրաժեշտ միջոցառումները, ժամանակին ախտորոշվել և սկսել բուժումը: Այս տարվա կարգախոսն է. «Առողջ սնունդ՝ առողջ ոսկրեր»:
Հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսին է ներկայացրել նախագիծ, որը նախատեսում է ստուգումների կասեցում գործարար միջավայրում, հայտնում է APA գործակալությունը:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը պատրաստվոմ է հանրաքվե անցկացնել, որտեղ դրվելու է հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու հարցը, հայտնում է RIA Novosti-ն։
Տեխասցի դպրոցական Ահմեդ Մուհամմեդը, ով հայտնի դարձավ ինքնաշեն ժամացույցի պատրաստման պատճառով բանտում հայտնվելու պատճառով, այցելել է Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:
Սաբալինսկի շրջանային դատարանը հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրել, հայտնում է contact.az-ը:
ԱՊՀ երկրների տասնյակ երեխաներ հատուկ պատրաստություն են անցել հատուկ ուսումնական բազաներում, որը ԴԱԻՇ-ը հիմնել է Թուրքիայի տարածքում:
Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:
Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակից հետո երկրի վարչապետ է դարձել կուսակցության առաջնորդ Ջասթին Տրյուդոն՝ այդ պաշտոնում փոխարինելով 9 տարի գտնվող Սթիվեն Հարփերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող չգործող խանութում:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուրից Մուսելյան տանող հանրապետական նշանակության ճանապարհահատվածը գտվում է անմխիթար վիճակում:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նեղոցի հիմնական դպոցում սովորում է 33 աշակերտ: Երեխաների հիմնական կրթությունն ապահովելու համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ շենքային բարվոք պայմաններ, թե մասնագետ-ուսուցիչներ:
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին մեկնարկել են «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, տեղեկացնում է kinopoisk.ru-ն՝ հղում կատարելով նախագծի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանին:
Դերասանուհի Անջելինա Ջոլին լուսանկարվել է ընտանեկան նոր ֆոտոսեսիայում, որն արվել է Vogue ամսագրի նոյեմբերյան համարի համար:
Ռուսական Vogue-ի թիմը Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելի հետ Հայաստանում անցկացված 3 օրում բացահայտել է հիանալի եկեղեցիներ, կինեմատոգրաֆիական պեյզաժներ ու ժամանակակից Հայաստանի ազգային հերոսն