«Լեսթերի» ֆուտբոլիստներն ամենաքիչն են ստացել վնասվածքներ
Առողջությունը Կլաուդիո Ռանիերիի թիմի հաջողության երաշխիքն է: Վնասվածքների թվով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է: Մրցաշրջանի մեկնարկից` օգոստոսի 8-ից սկսած «քաղաքայինները» ստացել են 69 վնասվածք: Առաջատար եռյակում տեղ են գտել «Սթոք Սիթին» (66) և «Լիվերպուլը» (64):
2015-16թթ. մրցաշրջանում «Արսենալը», զարմանալիորեն, ետ է մնում առաջին հորիզոնականներից. ընդամենը 37 վնասվածք (14-րդ հորիզոնական):
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմը» վնասվածքների ցանկում 12-րդն է (42 վնասվածք):
Այս ցուցակից բացարձակապես օտարված է մրցաշրջանի առաջատար «Լեսթերը»: Ընդհանուր առմամբ, «աղվեսները» ստացել են ընդամենը 18 վնասվածք` գրեթե 4 անգամ քիչ, քան «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Լեսթերը» և «Տոտենհեմը» չեմպիոնության միակ հավակնորդներն են: «Աղվեսները» լոնդոնյան ակումբին գերազանցում են 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը