![](/banners/BeFunky-design.jpg)
Հայտնաբերվել է սահնօձ տեսակի օձ
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/odz.jpg)
Մայիսի 7-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ հատվածում` թիվ 65/1 տան բակում, թռչնի բնի մեջ նկարտվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ օձը գտնվում է Այգեստան 11-րդ փողոցի թիվ 65/1 տան բակում:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: