![](/banners/BeFunky-design.jpg)
Մեր հերոսները մեր սրտերում են
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/1462548719_azatamartik.jpg)
Tsayg.am. Թախիծ, վիշտ, ցավ, բայց միաժամանակ հպարտության զգացում էր այսօր տիրում թիվ 1 արհեստագործական ուսումնարանում: «Փառք զինվորին» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր Անկախության 25 ամյակին: Ներկաներն իրենց խոնարհումն են բերել 1915 թ.-ից մինչև մեր օրերը նահատակված խիզախ հայորդիների հիշատակին: Այս ուսումնարանի խոհարարական բաժնում է սովորել Ջաբրայիլում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը, ով հայտնվելով շրջափակման մեջ՝ նետվել է առաջնագիծ, անզիջում կռիվ տալով թշնամու 8 տանկի դեմ, ոչնչացրել է հակառակորդի 3 տանկ ու նահատակվել հերոսի մահով: Տիգրանի հորեղբոր խնդրանքով, ուսումնարանի խոհարարական բաժիններից մեկը կանվանակոչվի հերոսի անունով: Միջոցառման մեկնարկին հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: