31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը հետ վերցնի դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն կինը հրաժարվել է կատարել պահանջը, որի արդյունքում՝ ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` նա որոշել է սպանել նախկին կնոջը:
Նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածում (17-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 34ԼR734 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա:
Կոչ եմ անում վերոհիշյալ քահանային Աստվածաշնչի համաձայն հանդուրժող գտնվել եւ ընդունելով սխալը ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար:
Հոգեբանորեն կանայք ավելի հակված են մանիպուլյացիայի, քան տղամարդիկ: Ինչպե՞ս խուսափել դիմացինի նեգատիվ ազդեցությունից, որը ստիպում է քեզ անել այն, ինչը չես ցանկանում:
Եթե ձեզ անհանգստացնում է կոշիկների տհաճ հոտը, ապա ուշադիր հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին՝ այդ հոտից ազատվելու համար:
Բրիտանական The Rolling Stones խումբը 2016թ. ապրիլին կսկսի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներ, որը կդառնա վերջին 10 տարում առաջին ալբոմը: Այս մասին Sunday Times Magazine-ի հետ հարցազրույցում հայտնել է համույթի հիմնադիրներից Քիթ Ռիչարդսը:
Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ երգչուհիների ամենամյա վարկանշային ցուցակը, որը կազմելիս ամսագիրը հիմք է ընդունում նրանց վաստակած գումարի չափը, հայտնում է korrespondent.net-ը:
Աշնան և ձմռան ամիսներին դեմքի մաշկն ամենաշատն է տուժում: Մաշկը սկսում է թեփոտել և կորցնում է բնական թարմությունը: Այդ իսկ պատճառով, ձեզ ենք առաջարկում մի հրաշալի դիմակ, որը կօգնի ազատվել դեմքի թեփոտվածությունից և կվերադարձնի բնական գույնը:
Նարինջը, կիտրոնը, գազարն ու կոճապղպեղը կեղևազատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք հարիչով, ավելացրեք սառույցի կտորներ և վայելեք ըմպելիքը:
Երբ փորձում եք նիհարել, շատ կարևոր է, թե ինչ եք ուտում հատկապես երեկոյան ժամերին, քանի որ նյութափոխանակությունն այդ ժամին դանդաղում է, և յուրաքանչյուր կտոր կարող է վերածվել որովայնի հատվածում ավելորդ կիլոգրամների: Սակայն դա չի նշանակում, որ ընթրիքը պետք է բաղկացած լինի միայն գազարից և բրոկոլիից:
Երեխայի դաստիարակության մեջ մեծ նշանակություն ունի այն, թե ինչ խոսքերով ենք մենք շփվում նրանց հետ: Էմոցիաների պոռթկման ժամանակ մենք միայն բացասական բառեր ենք կարողանում արտաբերել, բայց դրանից ոչ մի օգուտ չկա:
Իր մահից 40 տարի անց Էլվիս Փրեսլին դարձյալ գլխավորել է բրիտանական ալբոմների UK album charts հիթ-շքերթը: Սա արդեն 12-րդ անգամ է տեղի ունենում, գրում է korrespondent.net-ը:
Իմ խոստովանահայրն ասաց ինձ, որ ենթարկվեմ ամուսնուս ու նրա հետ անկողին կիսեմ նույնիսկ Մեծ պահքի ժամանակ՝ ընտանեկան խաղաղությունը չխախտելու համար: Իսկ ընկերուհուս խոստովանահայրը նրան ասաց հակառակը, որ նախ պետք է Աստծուն հաճելի լինի, հետո նոր՝ ամուսնուն: Հիմա ո՞րն է ճիշտը:
Կնոջն ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսինը տեսակցելու նպատակով եկել է բնակարան, ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածն է հասցրել կնոջը և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ կինն էլ իր հերթին՝ վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն, կծել է նրա ձախ գոտկային հատվածը և դիտավորությամբ ամուսնուն պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ծխախոտը, սուրճը և ատամների ոչ կանոնավոր խնամքը փոփոխում են մեր ատամների գույնը: Սպիտակ ատամներ, թերևս, բոլորն են ցանկանում ունենալ, քանի որ դրանք առողջության և գեղեցկության նշան են:
Մոդելը պատրաստված է մետաղից ու իրենից ներկայացնում է մարզական մեքենա, որը չափերով ավտոմեքենայի իրական մոդելի ուղիղ կեսն է:
Հայտնի է, որ աշխարհահռչակ «Միսիս գլոբ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Մրցույթը տեղի է ունենալու Չինաստանում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Չինաստան մեկնելու հնարավորություն ստանալու համար Աննա Դեմիրխանյանը նախ մասնակցել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քասթինգին, որի ընթացքում էլ հաստատվել է նրա մասնակցությունը: Մեր զրույցի ընթացքում Աննան ծիծաղով հիշեց, […]
1 ճ/գ կանաչ թեյի վրա լցնում ենք 2 բաժակ եռացրած ջուր և թողնում ենք թրմվի 30 րոպե: Հետո թեյը քամում ենք և թուրմով թրջում ենք մաքուր մազերը: Լվանալ պետք չէ: Կանաչ թեյից պատրաստված այս կոնդիցիոները մազերը կփափկեցնի և դրանց մետաքսե տեսք կհաղորդի:
Spotify-ի ու Apple Music-ի երաժշտությունը հասանելի կլինի լսելու համար Facebook-ում առանց գրանցման, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Իտալացի մի զբոսաշրջիկ ասաց, թե կարդացել էր, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք դա այդպես է:
Հասկանո՞ւմ եք, հեռուստատեսությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան տնտեսությունը։ Հեռուստատեսության տարածած մշակութային մատրիցան, օրինակ, թույլատրում է կոռուպցիան։ Կաշառք վերցնելու համար անգամ կարելի է գնդակահարել, բայց դա, միևնույն է, չի փոխի իրավիճակը, քանի որ մշակութային մատրիցան թույլատրում է կաշառքը (մասնավորապես` չինովնիկներին)։
«Ինձ համար միեւնույնն է՝ սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ նույնը կթողեն: Ես իմ բանկի կոպեկներն եմ ուզում, էսա 90 տարեկան մարդ եմ, հիվանդ եմ, փող չունեմ, գնամ բժշկի, հազում եմ»:
Եթե հոգնել եք դեմքի համար նախատեսված քսուքների վրա հսկայական միջոցներ ծախսելուց, ապա ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որը կհարթեցնի մաշկը, կսնուցի և փայլ կհաղորդի: Այն հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար:
Սեուլում կհայտնվի հուշարձան՝ նվիրված Gangnam Style պարին, որը հայտնի դարձավ հարավկորեացի ռեփեր Psy-ի՝ 2012թ. լույս տեսած в Gangnam Style տեսահոլովակի շնորհիվ, գրում է «Ռենհապ» գործակալությունը:
«Գալան ինձ խոցեց՝ ինչպես սուրը: Աշխարհում ամենակարևորը Դալին ու Գալան են: Հետո՝ Դալին, Երրորդ տեղում՝ մնացածը: Ես սիրում եմ Գալային մորիցս ու հորիցս ավելի, ավելի շատ, քան Պիկասոյին, ավելի շատ, քան փողը»,- խոստովանում էր Դալին:
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ, փարթամ և երկար թարթիչներ ունենալ: Սակայն դրանց համար միշտ չէ, որ կանայք դիմում են բնական միջոցներին, հաճախ թարթիչներն արհեստական ճանապարհով ավելացնում և շատացնում են:
Instagram ֆոտոծառայությունը թեստավորում է գովազդի նոր տեսակ՝ 3D Touch գործառույթի օգտագործմամբ, որը կա iPhone 6S-ի նոր թողարկման մեջ, հայտնում է The Verge-ն:
Բրիտանական The Daily Telegraph հեղինակավոր պարբերականը կազմել է եվրոպական այն քիչ հայտնի քաղաքների վարկանշային աղյուսակը, որոնք ամսագիրն առաջարկում է այցելել այս տարի:
Ես անհրաժեշտություն չունեմ ասելու, որ մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ, որ ես լեգենդ եմ: Թվերն իրենք են այդ մասին ասում:
Tuttosport-ը ներկայացրել է «Golden Boy» մրցանակի թեկնածուների ցուցակը, որոնք պայքարելու են 2015 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար: