
Դիմակ, որը մաշկին կվերադարձնի թարմությունը

Աշնան և ձմռան ամիսներին դեմքի մաշկն ամենաշատն է տուժում: Մաշկը սկսում է թեփոտել և կորցնում է բնական թարմությունը: Այդ իսկ պատճառով, ձեզ ենք առաջարկում մի հրաշալի դիմակ, որը կօգնի ազատվել դեմքի թեփոտվածությունից և կվերադարձնի բնական գույնը:
Բաղադրություն
- 1ճ/գ կեֆիր
- 1թ/գ մեղր
- 1թ/գ վարսակի ալյուր
- մի պտղունց աղ
Բոլոր բաղադրիչները խառնեք: Դիմակը քսեք դեմքին և պարանոցի հատվածին, թողեք մնա 20 րոպե: Ապա լվացեք դեմքը մի փոքր տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը