Ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է։ Երբ ասում եմ` մեր, միայն ՀԱԿ-ին նկատի չունեմ։ Ամբողջ ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրությանը: Միակ խնդիրը այդ դիմադրությունը կազմակերպելն ու արդյունքի հասնելն է»:
Փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
10 օր առաջ վթարի է ենթարկվել դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանաված:
Թուրքիայի իրավապահ մարմինների անցկացրած օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 38 մարդ, որոնք մտադրություն են ունեցել միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Էմպոլիին» (3:1), «Ռոման» հաղթեց «Լացիոյին» (2:0), իսկ «Ինտերը»` «Տորինոյին» (1:0):
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ադրբեջանի ազգային անվտանգության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրազիզ Ասկերովը: Այս մասին Trend-ին հայտնել են իրավապահ մարմինները:
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում պարտվեց «Սթոք Սիթիին» (0:1) «Արսենալը» լոնդոնյան դերբիում ոչ ոքի խաղաց «Տոտենհեմին» (1:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին (2:0):
Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակը» արտագնա խաղում պարտվեց «Թերեքին»(1:2), «ԲԿՄԱ»-ն պարտվեց «Կրասնոդարին» (1:2), իսկ «Զենիթը»` «Լոկոմոտիվին» (0:2):
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա: Այցը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը:
Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի օգնությամբ հարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին: Նրանց արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակելի կետեր, այդ թվում՝ Լաթաքիա քաղաքում գտնվող Գմամ քաղաքը, հայտնում է LifeNews-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետը շարունակում է ազդել ռուսական «Կոգալիմավիա» ընկերության աշխատանքի վրա: Սինայում ինքնաթիռի կործանումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել 20 բորտ-ուղեկցորդ, հայտնում է LIfeNews-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:
Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Շտուտգարտին» (4:0), «Վոլֆսբուրգը» արտագնա խաղում պարտվեց «Մայնցին»(0:2), իսկ Դորտմունդյան «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Շալկե-04»-ին (3:2):
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը` վերակենդանացման բաժանմունքում:
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանդրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից եւ ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձեւաչափ, որը կվարեն չեզոք եւ անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները եւ կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցների համար։
Ռուս սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը հրկիզելու տեսանյութը:
Պրիմերայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (3:0), «Ատլետիկոն» հաղթեց «Սպորտինգին» (1:0), իսկ «Ռեալը» արտագնա խաղում պարտվեց «Սևիլիային» (2:3):
Նվազագույնը 12 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ հարավային Միսսիսիպի նահանգում ռեստորաններից մեկի մոտ կայանման ժամանակ, հայտնում է Dallas Morning News-ը:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին:
Ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի, Ջերմուկի, Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև:
Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:
Սիրիայի Զինված ուժերը ԴԱԻՇ-ի 58 ահաբեկչի են ոչնչացրել երկրի արևելյան շրջանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 1986 թվականին ծնված Արման Ղուրշուդյանն ու 1987 թվականին ծնված Արմեն Երեմյանն արդեն Սառնաղբյուր են վերադարձել:
Ադրբեջանական հենակետից Բաղանիսում գնդակոծման ենթարկված և վնասված ռուսական բեռնատարը երեկ երեկոյան դուրս է բերվել գնդակոծվող գոտուց: