
«Ես ֆուտբոլի լեգենդ եմ. ավելի լավը դառնալ շատ դժվար է». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ համարում է իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիտը: «Ես անհրաժեշտություն չունեմ ասելու, որ մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ, որ ես լեգենդ եմ: Թվերն իրենք են այդ մասին ասում:
Դառնալ ավելի լավը շատ դժվար է, դրա համար ուղղակի ուզում եմ պահպանել մակարդակս, իսկ դա կարծում եմ, ամենադժվարն է ֆուտբոլիստի համար: Ըստ իս, ես միշտ լավագույնն եմ եղել: Ինձ համար միևնույնն է, թե ինչ են մտածում և խոսում մարդիկ: Իմ կարծիքով՝ ոչ միայն այս տարի, այլև միշտ ես եղել եմ լավագույնը»,- ասել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը