Բաժիններ՝

Audi-ն ավտոմեքենա է տպագրել 3D-պրինտերի վրա

Audi ընկերությունը 3D-պրինտերի վրա տպագրել է 1936թ. Grand Prix մարզական մեքենայի մինի մոդելը, հայտնում է Mashable-ը:

Մոդելը պատրաստված է մետաղից ու իրենից ներկայացնում է մարզական մեքենա, որը չափերով ավտոմեքենայի իրական մոդելի ուղիղ կեսն է:

Audi ավտոմեքենայի պատճենի կրկնօրինակումը ցուցադրում է նոր 3D-պրինտերի կատարելությունը: Սակայն այն դեռ չի կարող ավտոմեքենա պատճենել իրական չափերով: Այն իդեալական է առանձին դետալների ստեղծման ու մշակման համար: Այն կարող է ստեղծել նաև դետալներ, որոնք ավելի վաղ հնարավոր չէր կամ պրակտիկ չէր արտադրել:

Audi-ն պլանավորում է 3D-պրինտերը ներդնել սերիական արտադրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս