
The Rolling Stones-ը կձայնագրի վերջին 10 տարում առաջին ալբոմը

Բրիտանական The Rolling Stones խումբը 2016թ. ապրիլին կսկսի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներ, որը կդառնա վերջին 10 տարում առաջին ալբոմը: Այս մասին Sunday Times Magazine-ի հետ հարցազրույցում հայտնել է համույթի հիմնադիրներից Քիթ Ռիչարդսը:
«Այս տղաները երիտասարդ չեն դառնում, սակայն, մյուս կողմից, նրանք ավելի լավն են դառնում: Ես կցանկանայի նրանց ապրիլին ստուդիա տանել՝ հենց ճանապարհից»,- ասել է Ռիչարդսը:
2016թ. սկզբին The Rolling Stones-ը պլանավորել է շրջագայություն Լատինական Ամերիկայով: Դեկտեմբերին կիթառահարը դառնում է 72 տարեկան:
Այսօրվա դրությամբ՝ The Rolling Stones-ի վերջին ալբոմը՝ A Bigger Bang-ը, լույս է տեսել 2005 թվականին: 2012թ. համույթը տոնեց իր 50-ամյակը: