Ինչպես խնամել թարթիչները
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ, փարթամ և երկար թարթիչներ ունենալ: Սակայն դրանց համար միշտ չէ, որ կանայք դիմում են բնական միջոցներին, հաճախ թարթիչներն արհեստական ճանապարհով ավելացնում և շատացնում են: Արհեստական թարթիչները ոչ միայն վնասում են բնական թարթիչներին, այլև կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Նախևառաջ պետք է մտածել թարթիչների խնամքի մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հնարքներ, որոնք կօգնեն լավացնել թարթիչների վիճակը:
1. Նախ՝ պետք է ամեն օր թարթիչները մաքրել թարթիչների ներկից: Երբեք և ոչ մի դեպքում մի խախտեք այս կանոնը:
2. Թարթիչները երկարացնելուն և փարթամացնելուն կօգնի գերչակի յուղը: Ամեն օր երեկոյան գերչակի յուղ քսեք թարթիչներին:
3. Թարթիչների արագ աճի համար օգտագործեք կռատուկի յուղի և գերչակի յուղի խառնուրդը՝ հավասար չափաբաժնով: Քսում ենք ամեն երեկո:
4. Թարթիչները կփափկեն և կերկարեն, եթե խոտաբուսային կոմպրեսներ դնեք՝ սև թեյի և վաղինակի թուրմի միջոցով: Այս թուրմի մեջ թրջեք բամբակն ու դրեք աչքերին 15-20 րոպե: Կոմպրեսն անհրաժեշտ է կատարել շաբաթը 1-2 անգամ:
5. Թարթիչներին պետք է պարտադիր թարմ թարթիչների ներկ քսել: Ոչ մի դեպքում չոր խոզանակը մի թրջեք ոչ մի միջոցով, երբ ներկը չորանա, սա վատ կանդրադառնա աչքերի ու թարթիչների վրա:
Ամենակարևորն այն է, որ խնամքը պետք է լինի կանոնավոր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը