Բաժիններ՝

Հայտնի են «Golden Boy» մրցանակի թեկնածուները

Tuttosport-ը ներկայացրել է «Golden Boy» մրցանակի թեկնածուների ցուցակը, որոնք պայքարելու են 2015 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման համար:

Ներկայացնում ենք հավակնորդներին՝ ակումբային պատկանելությամբ:

Անգլիայի Պրեմիեր լիգայից ներկայացված են հետևյալ ֆուտբոլիստները.

Նաթան Ակե («Ուոթֆորդ»/«Չելսի»), Դելե Ալի («Տոտենհեմ»), Էկտոր Բելերին («Արսենալ»), Ադամա Տրաորե («Բարսելոնա»/«Ասթոն Վիլլա»), Ջորդան Այբ («Լիվերպուլ»), Կելեչի Իհենաչո («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Լոֆտուս Չիկ («Չելսի»), Անտոնի Մարսիալ («Մոնակո»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Դիվոկ Օրիժի («Լիլ»/«Լիվերպուլ»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»):

Կարդացեք նաև

Բունդեսլիգայից նույնպես ընտրվել են երիտասարդ տաղանդներ. Քինգսլի Կոման («Յուվենթուս/Բավարիա»),Մահմուդ Դաուդ («Բորուսիա» Մ.), Ֆրանսիսկո Ռոդրիգես («Վոլֆսբուրգ»),Պյեր Էմիլ Հոյբերգ («Բավարիա»/«Շալկե»), Ադնան Յանուզայ («Մանչեսթեր Յունայթեդ» Դ.»/ «Բորուսիա Դ.»), Մաքս Մայեր («Շալկե»):

Իսպանական Պրեմիերան ունի 7 ներկայացուցիչ. Անխել Կորեա («Ատլետիկո Մադրիդ»), Դանիլո Բարբոզա («Վալենսիա»), Մունիր Էլ Հադադի («Բարսելոնա»), Սանդրո Ռամիրես («Բարսելոնա»), Մարկո Ասենսիո («Ռեալ»/«Էսպանյոլ»), Զակարիա Բակալի («ՊՍՎ/Վալենսիա»), Ալեն Հալիլովիչ («Բարսելոնա»/«Սպորտինգ Խիխոն»):

Ա սերիայի ներկայացուցիչները համեմատաբար քիչ են.  Ռիկարդո Կիշնա («Լացիո»), Սերգեյ Միլինկովիչ Սավիչ («Լացիո»), Ալեսիո Ռոմանյոլի («Սամպդորիա»/«Միլան»):

3 ֆուտբոլիստ էլ ներկայացնում են Լիգա 1-ը. Մարիո Պաշալիչ («Չելսի»/«Մոնակո»), Ադամա Տրաորե («Լիլ»/«Մոնակո»), Ադրիեն Ռաբյո (ՊՍԺ):

Ընտրվել են նաև 11 ֆուտբոլիստներ, ովքեր չեն ներկայացնում եվրոպական գրանդ առաջնությունները, բայց խաղում են եվրոպական ավելի համեստ առաջնություններում: Այդ ֆուտբոլիստներն են. Ժեզոն Դենայեր («Մանչեսթեր Սիթի» /«Գալաթասարայ»), Անուար Էլ Գազի («Այաքս»), Գոնսալու Գեդեշ («Բենֆկա»), Նեմանյա Մաքսիմովիչ («Աստանա»), Գաստոն Պերեյրո (ՊՍՎ), Մարկո Պայաչ («Դինամո» Զ.), Ռուբեն Նևեշ («Պորտու»), Սայմոն Մոյզես («Գենտ»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ»), Տոնի Վիլենա («Ֆեյենորդ»), Անդրիա Ժիվկովիչ («Պարտիզան»):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս