Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Համաձայն Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 11:40-ին:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար: Հաշվի առնելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Նիկա Գվարամիան, ում լիազորությունները՝ որպես «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն, դատարանը կասեցրել է, մեղադրել է Վրաստանի իշխանություններին պետական հեղաշրջման իրականացման մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սրտանց շնորհավորում եմ ձեր հոբելյանը: 30 տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը տպավորիչ զարգացում ապրեց, ներդրվեցին բուժման և ախտորոշման նոր մեթոդներ և սարքավորումներ, ձևավորվեց սրտաբանների հզոր թիմ, որը իրավամբ ամենահեղինակավորներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում:
ՌԴ ԱԻՆ-ը Սիրիա է ուղարկել ավելի քան 560 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
WhoScored.com-ը կազմել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Ադրբեջանի Եվլախի շրջանում ձերբակալվել է մի տղամարդ, ով 2 ամիս առաջ սպանել է իր մորն ու դիակը թաղել զուգարանում, հայտնում է APA-ն:
Սիրիայում ներկայում գրեթե չկա «մեղսունակ ընդդիմություն»: Սա խոստովանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի առաջին տեղակալ Յան Էլիասոնը երեկ երեկոյան՝ հանդես գալով Ջոն Հոփկինսի համալսարանին կից միջազային հետազոտությունների դպրոցում, հայտնում է TASS-ը:
Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն:
Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր էջում:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ բյուջեն սոցիալական է և իրոք, զարգացման բյուջե համարել չի կարելի. «Բյուջեն արտացոլումն է երկրում ընդհանուր տնտեսական վիճակի։ Ցավոք, տնտեսության զարգացումը տեղի չի ունենում այն տեմպերով, ինչով որ մենք կերազեինք: Մեր զարգացումը զսպող պատճառները շատ են։ Բոլոր երկրների բոլոր իշխանություններին կարելի է մեղադրել որոշակի թերացումների մեջ»:
Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ս.թ. նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նոյեմբերի 5-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մտել են Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
А320 ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Տիվատ, սկսել է բարձրություն հավաքել «Շերեմետևո» օդանավակայանում: Ինքնաթիռին ընդառաջ է եկել Bombardier Learjet 60-ը, որը «Վնուկովոյից» իրակացնացնում էր չվերթ Մոսկվայից դեպի Տալլին:
Միջազգային մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Եվրոպայի լիգայի խաղարկության «Քաբալայի» դեմ խաղում:
Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի, ինչպես նաև բաց վերքերով կոտրվածքներ:
Վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկույցում, խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերանական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի:
Ինդոնեզիայում ուղևորատար Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Ջակարտայի օդանավակայանում, հայտնում է JakartaGlobe-ը:
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրն ունի բավականաչափ բնական գազ, որպեսզի Եվրոպային գազով ապահովի նաև 100 տարի անց, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Իրենք ոնց ուզեն, էդպես կարող են ասել։ Իրենք ուզում էին ցույց տալ, թե աշխատում են, ես տենց հասկացա։ Մեր մեքենայում հայտնաբերել են ղեկի ձգություն, ասել են՝ պետք է մի մատով պտտվի, ձիգ է պտտվում, բայց նման մեծ մեքենայի ղեկը ոնց կարող է մի մատով պտտվել։ Նայել ենք տալու ղեկը ու վերադառնանք Երևան։ Վերացնելու ենք պարտադիր»:
Նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմա կերպության 38-րդ գլխավոր համաժողովին։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրավերով նոյեմբերի 5-ին Ծառայություն էր այցելել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելու կոմիտեի կողմից հայտարարվող գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներն ու դրանց մասնակցության հնարավորությունները:
Գյուղատնտեսության նախարարությունը չկատարեց իր այն խոստումը, որ գնի առումով էական նվազում չի լինի:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջի «Լուրեր» բաժնում:
Նոյեմբերի 5-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում կայացել են ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքի առաջին լսումները:
«Մեր թիմը լավ խաղաց, շնորհավորում եմ թիմին հաղթանակի համար: «Գաբալան» լավ թիմ է: Ես ճանաչում եմ մարզչին, Գայի հետ միասին եմ խաղացել: Ճանաչում եմ նաև Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություն եմ ցանկանում: Իսկ ինչ վերաբերում է Բաքու չժամանելուն, ապա ես ուզում էի մեկնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»:
Կրեմլը ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo ամսագրի՝ Եգիպտոսում կործանված ռուսական А321-ի կործանումը պատկերող ծաղրանկարներն անվանել է «սրբապղծություն»: