Instagram-ը թեստավորում է ինտերակտիվ գովազդ՝ 3D Touch-ի օգտագործմամբ
Instagram ֆոտոծառայությունը թեստավորում է գովազդի նոր տեսակ՝ 3D Touch գործառույթի օգտագործմամբ, որը կա iPhone 6S-ի նոր թողարկման մեջ, հայտնում է The Verge-ն:
Պարբերականը նշում է, որ օգտատերերը կարող են ոչ միայն համագործակցել գովազդային պաստառներով, այլև վճարել գնումն առանց կողմնակի հավելվածների Apple Pay վճարային համակարգի միջոցով: «Գնել հիմա» կոճակը ֆոտոծառայությունում կհայտնվի արդեն այս տարվա հունիսին:
Ներկայում նման գործառույթներ ունեն Twitter-ն ու Pinterest-ը:
3D Touch-ի օգնությամբ գովազդատուները կկարողանան տեղադրել միանգամից մի քանի պատկեր մեկ գրառման ներսում, որը ցույց կտրվի օգտատերերին՝ հրապարակման վրա ավելի ուժեղ սեղմելու դեպքում:
3D Touch տեխնոլոգիան ոչ միայն ակտիվորեն օգտագործվում է սմարթֆոնն ապաարգելափակելու, այլև App Store-ում գնումների համար: