Սպիտակեցնում ենք ատամները
Ծխախոտը, սուրճը և ատամների ոչ կանոնավոր խնամքը փոփոխում են մեր ատամների գույնը: Սպիտակ ատամներ, թերևս, բոլորն են ցանկանում ունենալ, քանի որ դրանք առողջության և գեղեցկության նշան են:
Առանց քիմիական տարրերի՝ ատամները սպիտակեցնելու նպատակով, ձեզ ենք առաջարկում մի բնական և անվնաս հնարք:
Սովորականի պես լվացեք ատամները, ատամի խոզանակի վրա մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ լցրեք և երկրորդ անգամ մաքրեք ատամները: Վերջում հասարակ ջրով ողողեք բերանը:
Նման պրոցեդուրայից հետո ատամները սպիտակում են և մաքրվում: Բերանում թարմության զգացողություն է տիրում: Շաբաթական 2-3 անգամ կատարեք այս գործողությունը և մեկ ամիս անց կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը