Բուժեք դեպրեսիան, ազատվեք ցավից և բորբոքումներից
Ազատ ռադիկալների դեմ պայքարող միակ մեխանիզմները մեր օրգանիզմում հակաօքսիդանտներն են:
Քրքումը ամենահայտնի համեմունքն է, որը մեր խոհանոցում ամենատարածվածներից ու ամենաշատ օգտագործվողներից է: Այն հավելում է, որը մի քանի դրական ազդեցություն ունի մեր առողջության վրա:
Համեմունքը պարունակում է 300 հակաօքսիդանտ: Ըմպելիքը, որն այսօր առաջարկում ենք ձեզ, օգտակար է և արդյունավետ:
Բաղադրություն
- 1 թ/գ քրքումի փոշի
- 2 կիտրոն
- 5սմ-անոց կոճապղպեղ
- 5 գազար
- 1 նարինջ
Նարինջը, կիտրոնը, գազարն ու կոճապղպեղը կեղևազատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք հարիչով, ավելացրեք սառույցի կտորներ և վայելեք ըմպելիքը:
Քրքումի հյութը հանգստացնում է ցավերը, այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք հանգստացնում են բորբոքումները:
Բոլորս էլ գիտենք, որ ազատ ռադիկալները վատ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա և կարող են հազարավոր հիվանդություններ առաջացնել, որոնցից մեկը քաղցկեղն է: Քրքումի հյութն արդյունավետ կերպով պայքարում է ձվարանների, հաստ աղիի, շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղների դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը