
«Մենք «Ռեալ Մադրիդն» ենք, մենք «Բարսելոնայից» չեն վախենում». Խամես Ռոդրիգես

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո խոսել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք Էլ Կլասիկոյի մասին:
««Բարսելոնան» հիանալի մարզավիճակում է, բայց վախենալու ոչինչ չունենք, չէ՞ որ մենք «Ռեալ Մադրիդն» ենք: Հետաքրքիր հանդիպում է լինելու:
Ես 2 ամիս չեմ խաղացել: Ցանկանում եմ թիմին օգնել, որ հաղթի»,- նշել է Խամեսը:
Սիրարփի Աղաբաբյան