
Բուդապեշտի բնակիչը 1 մլն եվրո արժողությամբ LaFerrari-ով վթարի է ենթարկվում այն գնելուց մի քանի րոպե անց

Հունգարիայի բնակիչներից մեկը վթարի է ենթարկվել իր LaFerrari ավտոմեքենայով այն գնելուց ընդամենը մի քանի րոպե անց, հայտնում է Daily Mail-ը:
Պորտալի տվյալով՝ ավտոմոբիլիստը, ում անունը չի հաղորդվում, չի կարողացել կառավարել մարզական մեքենան ու բախվել է մի քանի կայանված մեքենաների:
Ականատեսների խոսքով՝ լյուքսային մեքենայի տերը բավական անտարբեր է գտնվել տեղի ունեցածի նկատմամբ:
Ինչպես նշում է պարբերականը, Ferrari ընկերությունը թողարկել է միայն LaFerrari-ի միայն 499 մոդել, որոնց գինը կազմում է 1 մլն եվրո:
Մեքենան մինչև 100կմ/ժ է զարգացնում նվազագույնը 3 վայրկյանում: