
Համագործակցության խորացում՝ ԱՊՀ իրավապահների միջև

ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ Ռոբերտ Գալոյանը և գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևը նոյեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրել են «ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ միջև հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի հարցերում փոխգործակցության մեխանիզմների և գործողությունների համակարգման մասին» համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է աջակցություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծմանը, տեղեկատվության, միջազգային իրավապահ գործունեության փորձի և վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակմանը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ ներկայացուցիչների համատեղ մասնակցություն հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումների, սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրերի:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին