
Մովսիսյանն ու Օզբիլիսը կհեռանան «Սպարտակից». Նոբել Առուստամյան

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Սպարտակը» կարող է հրաժեշտ տալ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին և կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։
Առուստամյանը նշել է, որ մոսկովյան ակումբը ձմռանը լուրջ փոփոխություններ է կատարելու հիմնական կազմում: Թիմից կհեռանան Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Կիրիլ Կոմբարովը և Սերդար Տասկին։
Ըստ Առուստամյանի՝ վերջին շրջանում մոսկովյան ակումբի ֆուտբոլիստների խաղը նման է մահափորձի:
Առուստամյանը 100 տոկոսով համոզված է, որ «Սպարտակը» կփոփոխի կազմը:
Սիրարփի Աղաբաբյան