
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` ավտոճանապարհը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել: