
ԵՄ-ը կարող է շատ արագ փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը զգուշացնում է Եվրամիության փլուզման ու երկրների սահմաններին վերահսկողության վերադարձի մասին՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ: Այս մասին նա հայտնել է Dpa գործակալությանը տված հարցազրույցում:
«Եվրամիությունը կարող է փլուզվել: Դա տեղի կունենա չափազանց արագ, եթե համերաշխությունը տեղը զիջի մեկուսացմանը»,- ասել է Ասելբորնը:
Եվրամիությունում, ըստ նրա, «կան նաև այնպիսիք, ովքեր իրականում չեն յուրացրել ԵՄ-ի արժեքները»:
«Մեզ միավորում է մարդասիրական արժեքների մշակույթը: Իսկ այդ սխալ ազգայնամոլությունը կարող է հանգեցնել իսկական պատերազմի»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ մեզ մոտ հիմա ստեղծվել է շատ, շատ ճգնաժամային իրավիճակ»,- ասել է քաղաքական գործիչը: