
Ջոկովիչը ռեկորդ է սահմանել

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում ավարտված մրցաշարի եզրափակչում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Էնդի Մարեյին և նվաճել է 2015 թվականի ընթացքում 6-րդ «Մասթերս-1000» կարգի տիտղոսը:
Այս արդյունքով դարձել է թենիսիստների ասոցիացիայի (ATP) պատմության առաջին ներկայացուցիչը, ով մեկ տարում 6 «Մասթերս» է հաղթել:
Ջոկովիչը, մասնակցելով 8 «Մասթերսների», հասել է մինչ եզրափակիչ: Ընդհանուր առմամբ 28-ամյա թենիսիստն իր կարիերայի ընթացքում 26 «Մասթերս» է շահել և այդ ցուցանիշով առաջատար Ռաֆայել Նադալին զիջում է միայն մեկով:
Սիրարփի Աղաբաբյան