15 մթերք, որոնք այրում են ճարպերը

Kitchemag.ru կայքը գրում է, որ ճարպերն այրող մթերքները մեր լավագույն բարեկամներն են՝ ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք օգնում են արագացնել նիհարելու գործընթացը:

1. Հնդկական յոգուրտ: Յոգուրտի մեջ պարունակվող կալցիումն ու սպիտակուցը որակապես արագացնում են նյութափոխանակությունն ու ճարպերի այրման պրոցեսը: Մինչ օգտագործելը համոզվեք, որ օգտագործում եք առանց շաքարի և կոնսերվանտների յոգուրտ: Հենց այս մթերքը կարող է միայն օգտակար լինել օրգանիզմին:

2. Վարսակի փաթիլներ: Երկար եփվող դասական վարսակի շիլան ոչ միայն լավ հագեցնում է, այլև արագացնում է ճարպերի նյութափոխանակության ընթացքը: Մեծ քանակի բջջանյութի առկայության շնորհիվ սովի զգացումը երկար ժամանակ հսկողության տակ է լինում:

3. Ընկույզ: Ընկույզը պարունակում է մեծ քանակով թթուներ, որոնք ճարպերն այրելու մեծ հնարավորություն ունեն:

Կարդացեք նաև

ynkuiz

4. Կինոա: Այս «այլընտրանքային» ձավարը տարբերվում է մյուսներից սպիտակուցի, ինչպես նաև՝ բոլոր անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ: Շագանակագույն բրնձի համեմատ՝ կինոան ավելի շատ ճարպ է պարունակում և բջջանյութ, միևնույն ժամանակ՝ ավելի քիչ ածխաջրատներ: Այդ պատճառով էլ կինոան հաճախ է խորհուրդ տրվում դիետայի դեպքում:

5. Բիբար: Բիբարի բոլոր տեսակները պարունակում են մոլեկուլներ, որոնք արագացնում են ճարպերի փոխանակությունը և դրանով նպաստում նիհարելուն:

6. Ձու: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր նախաճաշին ցանկացած ձևով պատրաստված ձու են ուտում, օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ են ստանում, ինչպես նաև՝ ավելի շատ ճարպ են կորցնում:

7. Կաթնաշոռ: Կաթնաշոռը կալցիումի արժեքավոր աղբյուր է, որն օգնում է խթանել քաշ կորցնելը, հատկապես՝ որովայնի հատվածում: Բացի այդ՝ կաթնաշոռը նյութ է պարունակում, որը դանդաղ յուրացվում է և մկաններն ապահովում ամինաթթուներով:

8. Լոբի: Սպիտակուցի, բջջանյութի և թթուների պարունակության շնորհիվ լոբին երկար ժամանակով հագեցածության զգացում է տալիս: Բացի դա՝ սպիտակուցի յուրացման համար մեծ քանակով էներգիա է պահանջվում, որն օրգանիզմը վերցնում է ճարպային կուտակումներից:

9. Սպանախ: Այն պարունակում է A և K վիտամիններ, որոնք ամրացնում են ոսկորները, այն հարուստ է նաև օգտակար թթուներով, կալցիումով և մագնեզիումով: Այն 28 կալորիա է պարունակում:

10. Բատատ: Այն համեղ է, ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, մեծ քանակով բջջանյութ, կալցիում, բետա-կարոտին և վիտամին C է պարունակում:

11. Խնձոր: Ըստ հետազոտությունների՝ խնձորը պարունակում է նյութ, որը մեծացնում է մկանների ուժը և արագացնում է քաշի նվազեցումը, հատկապես՝ որովայնի հատվածում:  Խնձորը հարուստ է նաև բջջանյութով, վիտամին C-ով:

12. Սաղմոն: Յուղոտ ձկների տեսակները սպիտակուցի հիանալի աղբյուր են: Դրանք պարունակում են օմեգա-3 ամինաթթուներ, կալցիում, վիտամին D: Այս բոլոր բաղադրիչներն արագացնում են նյութափոխանակությունը, արագացնում ճարպերի այրման գործընթացը:

dzuk

13. Գոդժի հատապտուղներ: Սրանք իսկապես օգտակար են նիհարելու համար: Դրանք հարուստ են բջջանյութով, որոնք կանոնավորում են ախորժակը, հարուստ են նաև վիտամին B1-ով, որն արագացնում է ճարպերի այրման գործընթացը:

14. Հապալաս: Այն պարունակում է նյութեր, որոնք արագացնում են ճարպերի այրումը որովայնի հատվածում, պարունակում են մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը:

15. Գրեյպֆրուտ: Այս միրգը պարունակում է քիչ կալորիաներ, շատ բջջանյութ, բարձր թթվայնություն ունի, ինչի արդյունքում հագեցածության զգացումը երկար է մնում:

greyfrut

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս