Նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում, մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգընթաց, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, որպեսզի որոշ քաղաքացիներ, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, չկարողանան շրջանցել մաքսային հսկողությունը, ինչի շնորհիվ, միաժամանակ կանխվում է ներկրողի կողմից սահմանին չֆիքսված բեռների համար հարկային տեսչություն հայտարագիր չներկայացնելը:

Այսպես, իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները տարբեր ավտոմեքենաների բեռնախցիկներից ԵԱՏՄ-ից Հայաստան տեղափոխված «մաքսային տարանցում» ընթացակարգով հայտարարագրված բեռների մեջ հայտնաբերել են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես, գրասենյակային սեղաներ, կվադրոցիկլեր, մեծ քնակությամբ թղթյա պարկեր, 640 կգ քաշով «Սնիկերս» տեսակի կոնֆետներ, բարձր արժեքով օդատաքացուցիչներ, մոտ 1200 կգ քաշով բույսերի աճեցման միջոցներ, հոտազերծիչներ և կոշիկի խնամքի պարագաներ: Վարչության աշխատակիցները հայտնաբերել են նաև առանձնակի խոշոր չափերի չհայտարարագրված ապրանքներ, այդ թվում` 44000 եվրո արժողությամբ օծանելիք և մաշկի խնամքի միջոցներ, 180 հատ գազի կաթսա` իրենց լրակազմով, 126 հատ հիվանդանոցային վերահսկիչ ազդանշան` մոտ 5000 եվրո արժողությամբ:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս