Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Թուրքիայում ռազմական վարժանքներ անցկացնող քուրդ զինյալները որպես թիրախ են օգտագործում երկրի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը:
2016թ. հունվարին փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Berliner Morgenpost թերթը:
Նավթի գները 1 օրում նվազել են ավելի քան 6%-ով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հայտարարությունների ֆոնին: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, հայտնում է korrespondent.net-ը:
ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ գնահատեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամեն օր ավելացող հանցագործությունների թիվն ու որոշեն՝ հարկավո՞ր է արդյոք իրականում իրենց նման դաշնակից, գրում է Huffington Post-ը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին:
2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
Նեպալի արևմուտքում անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 23 մարդիկ զոհվել են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Փետրվարի 23-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 ուսանողական պոլիկլինիկայի մասնաշենքը հոսանքազրկվել է, և վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից, հայտնում է Turan-ը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի մասին (0:2):
Այսօր արաբական նշանավոր alkhabarpress լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Սիրիական բնակավայրերի թվում, որտեղ խաղաղություն է հաստատվել, Ժուալեկն է: Սիրիայի ընդդիմության զինված խմբավորումները 9 կմ նահանջել են այդ գյուղակից՝ համաձայն Սիրիայի կառավարական զորքերի ու կառավարության պայմանավորվածության համաձայնության, տեղեկացնում է LifeNews-ը:
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում է կայացրել կառավարական փոփոխությունների վերաբերյալ: Դրանք իրականացվելու են մարտին:
Փետրվարի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային նահանգները պատուհասած ուժեղ տորնադոյի հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով BBC-ին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ:
Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, երթուղային ավտոբուսի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ռուսաստանում անցած տարվա տվյալներով հերթական անգամ արձանագրել է մարդու իրավունքների վիճակի լուրջ վատթարացում, հայտնում է BBC-ն:
Վանաձորում, այսօր՝ փետրվարի 24-ին, կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել:
Ներկուսակցական ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգում՝ հավաքելով ձայների 42%-ը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ընտրողների շրջանում անցկացված սեփական հարցումներին:
Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում կան Կալինինի, Մյասնիկյանի, Կամոյի, Մաքսիմ Գորկու անունը կրող փողոցներ: Միխայիլ Կալինինը , որին կոչում էին «համամիութենական ծերուկ», ըստ նրա կենսագիրների` մանկապիղծ էր:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հույս ունի, որ անհրաժեշտ չի լինի միջոցառումներ ձեռնարկել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պայմանավորվածության խափանման դեպքում, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է, սակայն Մարտունու կողմից մերկասառույց է:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լեւոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երեւանի զորամասերից մեկում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: