Այսօր երեկոյան տեղի կունենան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2 հանդիպումներ:
Mars եւ Snickers շոկոլադե բատոնների ամերիկյան արտադրողը հետ է կանչում իր արտադրանքը Գերմանիայի տարածքում՝ դրանցում հայտնաբերված պլաստիկի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պայմանների հետ՝ երկրում դադարեցնել ռազմական գործողությունները, եթե ռազմական գործողությունները ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու մյուս զինյալների դեմ շարունակվեն, հայտնում է SANA-ն՝ հղում կատարելով Սիրիայի կառավարության հայտարարությանը:
Թուրքիան ողջունում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը:
Իրաքյան Քրդստանի հատուկ նշանակության ջոկատը ԴԱԻՇ-ի գերությունից ազատել է 16-ամյա մի շվեդուհու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ինքնավարության անվտանգության խորհրդին:
«Հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա: Մենք հանձնաժողով ենք կազմել, որն ուսումնասիրում է խնդիրը: Այստեղ հարց է առաջանում` արդյոք բաժանորդն է վնասներ կրում, թե ՀԷՑ-ը: Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով»:
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան 26 ավիահարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում դրանց թիրախներին, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Մոսկվայից, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների նոր ալիքի, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության (AFAD):
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը չի հերքում, որ կուսակցությունում ներկուսակցական տարաձայնություններ և խնդիրներ կան, սակայն չի ցանկանում բացել փակագծերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ այդ մասին առավել մանրամասն կխոսի ավելի ուշ, եթե լինի դրա կարիքը:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտի փակման պլանը, հայտնում է Associated Press-ը:
Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության 2016թ. պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է APA-ն:
«Ցանկացած լրագրող, որ հիմա այստեղ է, եթե իր լրատվամիջոցով հայտարարություն տար, որ նման ակցիա է լինելու, մասնակիցները շատ կլինեին: Սա կամ թամբալության, կամ ականջի հետև գցելու վիճակ է: Սա համարեք վատ կազմակերպված ակցիա»,- այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Ինչպես հայտնում է իրանական İRNA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսպանացի ու մարոկկացի ոստիկանները համատեղ ջանքերով ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի համար մարդկանց հավաքարելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Իտալիան թույլ կտա ԴԱԻՇ-ի դեմ Լիբիայում պայքարող ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի զինված անօդաչու թռչող սարքերին թռիչք իրականացնել Սիցիլիայի «Սիգոնելլա» բազայից:
ԱԺ դարպասների դիմաց տեղի ունեցած լրագրողների բողոքի ակցիային մասնակցում էր նաև հայտնի հեռուստալրագրող Արմեն Դուլյանը, ով նշեց, որ կատարվածի կապակցությամբ որևէ պատիժ չի սպասում:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի:
Փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Երկիր Մեդիայի հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավարն ուղիղ եթերում չի կարողացել զսպել ծիծաղը՝ «ՕԵԿ-ի վերածննդի» մասին հայտնելով:
168.am-ի հարցին՝ ինքը վիրավորանք լսե՞լ է, նա պատասխանեց. «Որ այդ խմբակի ներկայացուցիչների կողմից հայհոյանքներ եղել են և կլինեն, ես չեմ ժխտում: Տվյալ դեպքում՝ կարդացել եմ, հայհոյանքի մասով դրա մասնագետը չեմ, որ մեկնաբանեմ, բայց որ վիրավորանք եղել է, ես այդպես եմ կարծում»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:
Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը հայտնել է այն մասին, որ ավելի քան 800 իսլամիստ է Գերմանիայից ուղևորվել Իրաք ու Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, գրում է Die Welt-ը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնապես կառաջարկի Ադրբեջանի նախագահին Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլան:
Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչը դատի է տվել կնոջը, որը, տղամարդու խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Yeni Safak թերթը
4 մարդ է տուժել Հոկայդո կղզու «Սինտիտոե» օդանավակայանում ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի շարժիչի այրման հետևանքով:
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կապված իր լիազորությունների ժամկետի ավարտի հետ, ցանկություն է հայտնել մեկնել կռվելու, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը: