Եռալեզու ֆիլմ ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների մասին:
Առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը հայտնել է, որ շինությունը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական կառույց: «Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին բնակեցված է եղել հայերով: Դու կարող ես ամեն անկյունից զգալ պատմության շունչը»,- ասել է նա:
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին նախազգուշացրել է Իրանի պահպանողականներին, որպեսզի զերծ մնան տարբեր մեխանիզմներ կիրառելուց, ինչը կօգնի հաղթանակել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Trend-ը:
Մադրիդի «Ռեալ» -ը կրկին պատրաստվում է տեղափոխություններ իրականացնել գլխավոր մարզչի պաշտոնում
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ հանդիպումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Նախարարության ունեցած ֆինանսական հնարավորություններն օգտագործվում են, որ մեր գիտնականների հրատարակած արժեքավոր աշխատությունները հասնեն ընթերցողին: Այսօր էլ 12 թեմա պետք է ֆինանսավորվի: Սա մեծ աջակցություն է մեր գիտնականներին: Նախարարությունը ոչ միայն նպաստում է հայագիտության ճյուղերի զարգացմանը, այլև իր նպաստն է բերում, որպեսզի աշխատելու պայմաններ լինեն գիտնականների համար»,-նշեց նա:
Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:
Փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է contact.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքին, 2015թ. կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալն Ադրբեջանում:
Կանադայի դաշնային դատարանը վճռել է, որ երկրի բնակիչները, ովքեր կարիք ունեն բժշկական մարիխուանայի, ունեն այն աճեցնելու սահմանադրական իրավունք, հայտնում է The Guardian-ը:
«Սուրբ ծննդից 2 օր առաջ, առանց հանրայնացնելու, Ռուսաստանը Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին մեծ համաձայնագիր ստորագրեց»,- Forbes-ի համար գրված հոդվածում նշել է ԱՄՙՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալ, Բահրեյնում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ադամ Էրելին:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը հրապարակել է վճիռը Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործի առնչությամբ: Միակ կասկածյալը՝ Մուրադ Նազարյանը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր, 25.02.2016-ին, ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ վստահորդ Վարդգես Գասպարիին, սակայն ինձ թույլ չեն տվել տեսակցել Վ. Գասպարիին` հղում կատարելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելիկ Բաղդասարյանի գրությանը, որով վերջինս հայտնել է, որ վարույթից հեռացված ենք ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, և փաստաբան Լուսինե Հակոբյանը, իսկ Գասպարիի պաշտպան է միայն Դավիթ Գյուրջյանը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն: Նա փետրվարի 23-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» աջակցության համար անհրաժեշտ կլինի 15-30 հազար զինվոր: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի Սենատի առաջ ունեցած իր ելույթում, հայտնում է ABC-ն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Սիրիայի զինադադարը պարտադիր չի լինի Թուրքիայի համար, եթե առաջանա երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր Քյոլնում:
«Վերաննքիչ քրեական դատարանից խնդրել եմ բեկանել կալանավորման որոշումը և անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին»,- ասում է Էդմոն Մարուքյանը:
Սիրելի Վարդգես, սիրելի ընկեր, սիրելի քաղաքացի, շուրջ տասը տարի է, որ քեզ ճանաչում եմ` ազատության նվիրյալ մարտիկի առաջնորդությունն այսօր դու ես մարմնավորում և մղում առաջ: Շնորհակալ ենք քեզ, որ դու մեծ Զորավարի ամենալավ զինվորներից և նրա կիսատ թողած գործը շարունակողներից ես:
Մարտի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը կայցելի Ադրբեջան, հայտնում է Turan-ը:
«Ամբողջ աշխարհն է խոսում Ադբեջանի` նավթը զենքի վերածելու քաղաքականության մասին: Առնվազն ծիծաղելի է, որ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին մեղադրել: Դա այն դեպքում, երբ նա հենց նույն Ռուսաստանից բավական մեծ քանակով զենք է ձեռք բերել: Ի դեպ ոչ միայն Ռուսաստանից»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Բրյուսելում այսօր կանցկացվի Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստ: Նրանք պետք է քննարկեն Ավստրիայի ու բալկանյան երկրների առաջարկությունների պլանը միգրացիան ճգնաժամի կարգավորման մասին, հայտնում է Euronews-ը:
Փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱՆ-ին կից ՔԿՀ-ների դիտորդական խմբի ինձ 24.02.16թ. ժ 20։25 այցելելու մասին: Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու երիտասարդ, դիմակավորված, կողաշրջել տերմինալը, կոտրել և հափշտակել գումարը:
Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
« Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: