ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար: Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիա»-ի մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիա»-ի մարզումային պայմաններին:
Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ:
ՄԱԿ-ում զինադադարը Սիրայում համարում են անժամկետ, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարությանը:
Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմեն Շաքարյանցը:
«Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:
«Մատրիցա» ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Վաչովսկին փոխել է սեռը: Այս մասին հայտում է The Windy City Times-ը: Այժմ ռեժիսորի անունը Լիլի է: «Ես տրանսգենդեր եմ, եւ այո, ես փոխել եմ սեռս: Ավելի վաղ ես այս մասին պատմել եմ ընտանիքիս եւ ընկերներիս: Նրանց մեծ մասը, ում հետ ես աշխատում եմ, նույնպես գիտեն: Բոլորն ուրախ են ինձ համար: Եվ շնորհակալություն իմ հիանալի քրոջը (Լանա Վաչովսկիին), որ նա դա ավելի շուտ է արել, եւ պարզապես, որովհետեւ նա հիանալի մարդ է»,- ասել է 48-ամյա Լիլի Վաչովսկին:
Վթար Գյումրիում: Մարտի 9-ին« ժամը 08:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 32 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Ֆուտբոլային գործունեությունից 6 տարով զրկված ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է ՖԻՖԱ-ի օրենսդրական փոփոխություններն ու նորամուծությունների կիրառումը:
Մարտի 9-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ռիգայի փողոցում հայտնաբերել և յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին:
Մարտի 9-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ անտառամիջյան ավտոճանապարհին, ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլ նաև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:
Այսօր մի քանի հարյուր մարդ է դարձյալ հավաքվել Կիևում Ռուսաստանի Դաշնության դեպանության հարևանությամբ, նրանք շինության վրա քարեր ու յոդով սրվակներ են նետել, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կիևում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Օլեգ Գրիշինին:
Մարտի 10-ին, մարտի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև:
Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ Աբու-Դաբի քաղաքում, չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթերը: Այս մասին այսօր հայտարարել է օդանավակայանը վերահսկող ընկերությունը, հայտնում է Trend-ը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Ջհանգիրյանին
Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովին, հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ալիևի կայքին:
Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն ունի իրական շանս՝ մոտ ապագայում դառնալ էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ երկիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները»:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է աշխարհում «տնտեսության փլուզման աճող ռիսկերի մասին», գրում է Financial Times-ը:
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Արսենալն» արտագնա խաղում ջախջախեց «Հալ Սիթիին»` 4:0 հաշվով, իսկ զինագործների երկրպագուները պաստառ էին կախել, որի վրա գրված էր. «Արսեն, շնորհակալություն հիշողությունների համար, բայց եկավ մնաս բարով ասելու ժամանակը»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտին:
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց անհանգստություն են հայտնում՝ կապված ԵՄ-ի ու Թուրքիայի պայմանավորվածության առնչությամբ, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացները: Օրերս ավարտված դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքետինգին:
Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով:
Բանգլադեշում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան Բենգալյան նեղուցում աղետի ենթարկված բեռնատար «Ան-26» ինքնաթիռի աղետի վայրում:
Շվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին: