Բաժիններ՝

«Արսենալի» երկրպագուները պաստառ էին կախել. «Արսեն, եկավ մնաս բարով ասելու ժամանակը»

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Արսենալն» արտագնա խաղում ջախջախեց «Հալ Սիթիին»` 4:0 հաշվով, իսկ զինագործների երկրպագուները պաստառ էին կախել, որի վրա գրված էր. «Արսեն, շնորհակալություն հիշողությունների համար, բայց եկավ մնաս բարով ասելու ժամանակը»:

«Դա ինձ շատ է վրդովեցնում: Եթե ես ֆուտբոլիստ լինեի, դուրս ելնեի դաշտ և դա տեսնեի… այո, ակումբը մի քանի վատ խաղեր ունեցել է, բայց պայքարը դեռ չի ավարտվել:

Եթե տղաները վստահություն ունենան, ապա թիմը նորից վերև կբարձրանա: Իհարկե, շատ տարօրինակ է հետևել այնպիսի մրցաշրջանի, երբ «Թեսթերը» գլխավորում է աղյուսակը, «Չելսին» չի հաղթում, իսկ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանում գտնել իր խաղը: Իհարկե, բոլորն ուզում են հաղթել, իսկ Արսենն իր ուժերի չափով անում է ամեն ինչ: Երկրպագուները չեն կարող նրա հետ ուղղակի այդպես վարվել: Նման պաստառ տեսնելը նյարդայնացնող է»,- BT Sport պարբերականին տված հարցազրույցում ասել է «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս