
Սևան քաղաքում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Մարտի 9-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Հոնդաի » 34 ՏԼ 441 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ե., ծնվ. 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևոր՝ 1997 թ. ծնված Հ. Հ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Ե.-ը տեղափոխվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարներն ուղևորին դուրս են բերել արգելափակումից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրել ավտոմեքենան:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: