Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները։
ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։
Եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:
2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։ Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 700։
Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրիտանական հայտնի The Telegraph պարբերականը կազմել է Եվրոպայում լավագույն ֆուտբոլային մարզադաշտերի ցանկը: Լավագույն մարզադաշտ է ճանաչվել «Սիգնալ Իդունա Պարկ»-ը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը:
Ցանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ 15 րոպեի ընթացքում ներկայացվել է ռոք-երաժշտության գործնականում ողջ պատմությունը՝ Էլվիս Փրեսլիից մինչեւ Radiohead, Kings Of Leon եւ Gorillaz:
Google-ը գործարկել է Destinations ծառայությունը, որն օգտատերերին օգնում է արձակուրդը պլանավորել կայքի որոնողական տողի միջոցով: Դրանից օգտվելու համար հարկավոր է ցանկալի աշխարհագրական ուղղությունից հետո ներմուծել vacation կամ destination բառը:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա՝ նկարահանումների գործընթացին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հնարավոր միջամտության կասկածների պատճառով: Այդ մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը:
Economist Intelligence Unit բրիտանական գիտահետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Սինգապուրը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը:
31-ամյա կալիֆոռնիացի բանտարկյալ Ջերեմի Միքսը, ով ստացել էր «Ամերիկայի ամենագեղեցիկ հանցագործ» տիտղոսը, լքել է բանտը ու պատրաստվում է նվաճել նորաձևության բեմահարթակները, հայտնում է New York Daily News-ը:
Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են աչքի հանգուցային տարրեր՝ ներառյալ ցանցաթաղանթ եւ ոսպնյակ, բուծել մակածված ցողունային բջիջներից (iPS-բջիջներից): Այս մասին տեղեկացնում է բրիտանական Nature հանդեսը:
Ոչ մի կախարդական դեղամիջոց չկա, որը մեկ գիշերվա ընթացքում կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն կան բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք առավել արդյունավետ են, քան որոշ դեղամիջոցներ կամ անառողջ դիետաներ:
«Կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքեցին ՀՅԴ-ից՝ կուսակցության ղեկավարը, իսկ ՀՀԿ-ից՝ կուսակցության ղեկավարը չկնքեց, չնայած՝ այդտեղ էր: Գործող նախագահը ՀՅԴ-ին ցույց տվեց, որ իր տեղը կոալիցիոն կառավարությունում ենթակայի կարգավիճակն է, սա նույնպես ապագային ուղղված քայլ էր, որպեսզի հանկարծ դաշնակները չմտածեն, թե նրանք եկել են կոալիցիոն կառավարություն՝ ինչ-որ բան փոփոխելու»:
Վիտամին D-ի բավարար քանակը 80%-ով նվազեցնում է կրծքագեղձի, հաստ աղիի, շագանակագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները:
Պարզվեց, որ ֆիլմի հայաստանյան մասը մեր դպրոցի մասին է նաև, որտեղ սովորել ենք ես ու ընկերուհիս: Չեխովի անվան դպրոցի մասին է խոսքը: Այս ամենն ինձ համար շատ կարևոր էր, ու ես ուրախացա, որ հենց իմ ընկերուհին ընտրվեց այդ դերի համար: Ի սկզբանե ֆիլմում նկարահանվելու առաջարկ չեմ ստացել, բայց նկարահանվեցի՝ մարմնավորելով մեր դպրոցի ռուսերենի ուսուցչուհուն, որին շատ էի սիրում: Ճիշտ է, փոքրիկ էպիզոդ էի խաղում, բայց ինձ համար դա այնքան ոգևորող էր, հուզիչ, և այնքան խորն էր»:
Եթե ցանկանում եք առողջ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ, չափազանց կարևոր է դեմքը կանոնավոր կերպով լվանալը: Դեմքը մաքրող որոշ միջոցներ վնասում են մաշկը: Իսկ մյուս՝ քիմիական նյութեր պարունակող միջոցները ոչ միայն՝ արդյունավետ չեն, այլև՝ շատ հաճախ վնասում են:
Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը: Այս տարի գործադիրի որոշմամբ մինչև երկու միլիոն գյուղատնտեսական նշանակության վարկերի տրամադրումը ևս կարգավորվելու է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով:
Մարտի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:
Ջեռուցում հեղուկ վառելանյութով, վթարային մասնաշենք ու անմխիթար վիճակում հայտնված մարզադահլիճ:
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կելինին խոսել է ժամանակակից ֆուտբոլի խնդիրների մասին: Կելինին անդրադարձել է նաև այն հարցին, որ պաշտպանները չեն գնահատվում, չնայած ահռելի աշխատանք են կատարում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
Գողություն ազգականի տնից:
Hilton Worldwide ընկերությունը IBM-ի հետ համագործակցությամբ ստեղծել է առաջին դռնապան ռոբոտը: TravelPulse-ին փոխանցմամբ՝ նա աշխատում է Վիրջինիայի նահանգի (ԱՄՆ) հյուրանոցում: Ռոբոտը, որն այժմ գործում է թեստային ռեժիմով, պատրաստվել է IBM Watson գերհամակարգչի հիմքի վրա:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:
Երիկամներն ամեն օր կենսականորեն կարևոր գործառույթ են կատարում` մաքրում են արյունը, մարմնից հեռացնում են մեզի տոքսինները` հավասարակշռելով մարմնի հեղուկային չափը, և այլն:
Այսօր երեկոյան տեղի կունենան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» կխաղա Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Լոնդոնցիները խաղից առաջ ունեն լուրջ կորուստներ:
Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին: