«Մատրիցա» ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Վաչովսկին սեռափոխվել է. այլևս նա կին է
«Մատրիցա» ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Վաչովսկին փոխել է սեռը: Այս մասին հայտում է The Windy City Times-ը: Այժմ ռեժիսորի անունը Լիլի է: «Ես տրանսգենդեր եմ, եւ այո, ես փոխել եմ սեռս: Ավելի վաղ ես այս մասին պատմել եմ ընտանիքիս եւ ընկերներիս: Նրանց մեծ մասը, ում հետ ես աշխատում եմ, նույնպես գիտեն: Բոլորն ուրախ են ինձ համար: Եվ շնորհակալություն իմ հիանալի քրոջը (Լանա Վաչովսկիին), որ նա դա ավելի շուտ է արել, եւ պարզապես, որովհետեւ նա հիանալի մարդ է»,- ասել է 48-ամյա Լիլի Վաչովսկին:
Նա սեռը փոխել է շուրջ մեկ տարի առաջ, բայց գաղտնի է պահել: Այժմ նա ստիպված է եղել հայտարարել այդ մասին, քանի որ լրագրողները սպառնացել են հայտնել վիրահատության մասին:
Ավելի վաղ սեռը փոխել էր նրա ավագ քույրը՝ Վաչովսկի Լարին: Վաչովսկի քույրերը նկարահանել են «Մատրիցա» կուլտային եռերգությունը, ինչպես նաեւ «Ամպերի ատլաս», «Վերելք դեպի Յուպիտեր» եւ «Ութերորդ զգայություն» գիտահանրամատչելի հեռուստասերիալը: