
Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ կմնա հիվանդանոցում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտին:
«Դեռ վաղ է նրան դուրս գրելը»,- հայտնել են գործակալությանն այսօր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել: