Բաժիններ՝

Պլատինիին դուր չի եկել տեսակրկնությունների կիրառումը

Ֆուտբոլային գործունեությունից 6 տարով զրկված ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է ՖԻՖԱ-ի օրենսդրական փոփոխություններն ու նորամուծությունների կիրառումը: Պլատինին մասնավորապես դեմ է արտահայտվել խաղից դուրս իրավիճակները կամ գոլային վիճելի պահերը տեսակրկնությունների միջոցով դիտելու փորձարկմանը: Ըստ Պլատինիի՝ դա շատ վատ որոշում է, և դժվար թե աշխատի: «Ֆուտբոլը կատարյալ է՝ ոչ մրցավարների ճիշտ և ոչ էլ սխալ որոշումները հաշվի առնելով: Ես չեմ ուզում, որ արհեստականորեն փչացնեն ֆուտբոլը»,- նշել է Պլատինին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031