Բաժիններ՝

Վարձակալը յուրացրել է բնակարանի սեփականատիրոջ իրերը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ռիգայի փողոցում հայտնաբերել և յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին:

Պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերի 11-ից մինչև ս/թ. մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վարձակալական հիմունքներով բնակվելով Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում՝ յուրացրել է բնակարանի սեփականատեր Սիլվա Ա.-ին պատկանող մի շարք իրերը:

Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել և հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս