
Գյումրիում «Ինֆինիտին» կողաշրջվել է

Tsayg.am-ը գրում է. Վթար Գյումրիում: Մարտի 9-ին« ժամը 08:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 32 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ինֆինիտին» մոտ 25 մետր առաջ է շարժվել և կողաշրջվել: Վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասը միայն նյութական է:
Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: