Բաժիններ՝

Ինչո՞ւ է ձուկը համարվում քրրիստոնյաների խորհրդանիշ

– Ինչո՞ւ է ձուկը համարվում քրրիստոնյաների խորհրդանիշ:

– Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ բառի սկզբնատառերը բացվում են այսպես. «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, փրկիչ»: Այն քրիստոնեության ամենահին խորհրդանիշերից է:

Երբ Հռոմեական կայսրության ժամանակ քրիստոնեությունը հալածական կրոն էր, Քրիստոսի հետևորդներն իրար ճանաչում էին այս նշանով:

Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլ նաև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:

Կարդացեք նաև

Այս է պատճառը, որ Վերջին ընթրիքի պատկերներում կարելի է տեսնել նաև ձուկ: Հայրաբանական գրականության մեջ ձուկը խորհրդանշում է Քրիստոսով փրկագնված մարդկանց:

Այս խորհրդանիշն է օգտագործել նաև լեհ գրող Հենրիխ Սենկևիչը «Յո երթաս» վեպում:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031