Բաժիններ՝

ՄԱԿ-ը Սիրայում զինադադարն անժամկետ է համարում

ՄԱԿ-ում զինադադարը Սիրայում համարում են անժամկետ, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարությանը:

«ՄԱԿ-ի տեսանկյունից, թիրախային խմբի տեսակետից, ինչպես նաև Մյունխենի պայմանավորվածության համաձայն՝ զինադադարն ունի անժամկետ կոնցեպցիա»,- հայտարարել է նա:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պլանավորում է սկսել Սիրիայի խնդրով բանակցություններ մարտի 14-ից ոչ ուշ:

Սիրիական ընդդիմությունը, իր հերթին, հայտարարել է, որ Միստուրան «շտապում է» բանակցությունների վերսկսման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս