Մի շարք երկրների դիվանագետներ իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄն-ին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ, գրում է Reuters-ը:
Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ձգտում են հասնել Օլիվիա ոչ մեծ գետի ափ, որը գտնվում է Հրո երկիր նահանգի մայրաքաղաք Ուշուայայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այժմ միայն ոտքով կարելի է հասնել այդ վայր, բայց տուրիստական ընկերություններն արդեն նկատի են առել երթուղու ժողովրդականությունը եւ մտածում են, թե ինչպես այն ավելի հասանելի դարձնեն բոլոր ցանկացողների համար:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են դիտել ֆիլմեր և ճանապարհորդել, երազում են լինել իրենց սիրելի ֆիլմերի նկարահանման վայրերում, արդեն կարող են օգտվել հայ մասնագետների կողմից ստեղծված MovieTrip կայքից և հավելվածից: Հավելվածը կապ է հաստատում իրական և վիրտուալ աշխարհների միջև՝ թույլ տալով կինոմաններին՝ լինել բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում իրենց սիրելի ֆիլմի գործողությունները:
Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա հունիսին, եթե իրականացվի 72 պայման, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Դեմքի և մարմնի մաշկի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների կիրառումն իրենից ներկայացնում է խնամքի պրոֆեսիոնալ մոտեցում, էսթետիկա՝ առանց որևէ գդալիկների, ասեղների, ներարկումների: Մեզ մոտ մաշկի խնամքն իրականացվում է խնամքի բնական միջոցներով միայն՝ ջրիմուռների, մարգարտի փոշու, խավիարի, օձի թույնի հիմքով պատրաստված միջոցներով…
Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն էլ ասաց, որ ընդվզում է այս տոնի դեմ, որովհետև ըստ նրա՝ ունենք ավելի գեղեցիկ տոն՝ Ապրիլի յոթը. «Ես չեմ ուզում որ այս օրը լինի տոն, այս տոնն արվում է պոպուլիզմի համար: Ե՛վ Ռոզան, և՛ Կլարան ահավոր բարդույթներ ունեցող տիկիններ էին, մենք Եվայի հետ կերել ենք այդ խնձորը, բերել ենք այդ կոմպլեքսը, բայց Մարիամի հետ կարող ենք բարձրանալ»:
Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել էր անցած շաբաթ օրը, նախկինի պես գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությանը:
Ժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ կնոջ դերն ու նշանակությունը շատ կարևոր է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև ընտանիքի պահպանման հարցում:
Թուրքիան պատրաստ է հետ ընդունել բոլոր անօրինական ներգաղթյալներին, որոնք Եվրամիություն են ժամանում Թուրքիայից՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելությունը:
«Շատերը կարծում են, որ Ադրբեջանում մամուլի ազատության վրա ճնշումը կապված է Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումով ավարտված Մայդանի վախի, կամ նավթի էժանացման հետ: Ադրբեջանում իրավունքների պաշտպանության պատճառով կալանվածներ կան: Վախեցված, ծեծված, սպանված, դատական հետաքննություն չտեսած մարդիկ կան», -նշել է նա:
Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, մարտի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
«Բայց շատ հաճախ այդ օրը համերգներ կամ միջոցառումներ են լինում: Ամեն դեպքում` միշտ օրը հիշվում է: Կանայք ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ավանդույթների պահպանողներն են: Վստահաբար կարելի է ասել, որ կնոջ դերը հասարակությունում շատ մեծ է: Պետք է նաև ասել, որ պետք չի առանձնացնել կնոջ կամ տղամարդկանց դերերը»,- նշեց Արմինե Գրիգորյանը:
Հարավային Կորեան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Նորացված ցուցակում ընդգրկվել է 38 պաշտոնյա և 30 կազմակերպություն, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետի գրասենյակին:
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին: Իր որոշման մասին Բլումբերգը գրել է Bloomberg View կայքի հեղինակային սյունակում, հայտնում է BBC-ն
«Կյանքիս մեջ առաջին անգամ Յուրան ինձ նվեր առավ մարտի 8-ին, խեղճին հարամ արեցի: Մենք վարձով էինք ապրում, նա ինչ-որ կուլոն էր գնել, որը շատ հավանեցի, բայց հարցրի՝ ի՞նչ արժե, պատասխանեց՝ 30 ռուբլի. մեր մեկ ամսվա վարձն էր»:
Ավելի վաղ ընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան որոշումներ է կայացնում, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ջունդ ալ-Աքսա» խմբավորումները հարձակումների են անցել Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ կառավարական զորքերից խլելով մի շարք առանցքային դիրքեր:
Եվրոպացի առաջնորդների տեսքը, ովքեր խոնարհվում էին Թուրքիայի նախագահի առաջ ԵՄ-Թուրքիա գագագաթաժողովի ժամանակ, զզվելի էր, գրում է բրիտանական Guardian պարբերականի տեսաբան Փոլ Մեյսոնը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երեկ կայացած գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են կասեցնել անօրինական միգրանտների տրանզիտային հոսքերը, որոնք ուղևորվում են բալկանյան ճանապարհով, շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Հունաստանին ու նպաստել նրա արտաքին սահմանների պաշտպանությանը:
«Կարծում եմ՝ մարտի 8-ը կանանց հաղթանակի օր է: Խելոք և խելացի տղամարդու համար կինը, իհարկե, Աստծո ընծա է, բայց, ցավոք, հասարակությունը միայն այդպիսի տղամարդկանցից չէ բաղկացած: Կանայք ֆիզիկապես ավելի թույլ են, ու այդ իրավունքները հենց տղամարդկանց չարաշահումներից պաշտպանվելու համար են»: Նրա խոսքով՝ կանանց ուժն ավելի թույլ է, որից բխել են այն տարբերությունները, որոնք տղամարդուն բերել են հասարակության մեջ ավելի մեծ տեղ տալուն. «Կանանց իրավունքները նրանց պարտականությունն է՝ մասնակցել հասարակական կյանքին, պետական կառավարմանը»:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Վեհափառ Հայրապետն իր ուղերձում նշել է.
EurActiv պորտալի փոխանցմամբ` այս գործում ներգրավված են նաև Սլովենիայի և Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարարներ Զորան Տալերը և Էրնստ Շտրասսերը:
Անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Վստահ եմ` այսօր ձնծաղիկներով թոռնիկների, շնորհավորական տողեր շարադրող աշակերտների ու ուսանողների, ամուր գրկող եղբայրների ու զավակների և անակնկալ մատուցող ամուսինների պակաս չենք ունենալու: Այսօր մենք մեծարում ենք մեր կանանց` մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին:
«Բնականաբար այս տոնը մեծ հնարավորություն է տալիս ինչպես ինձ, այնպես էլ աշխարհի բոլոր կանանց լինել ուշադրության կենտրոնում: Ինձ համար Մարտի 8-ը շատ հոգեհարազատ է, որովհետև մանկությանս հետ է զուգորդվում` մայրիկին, ուսուցիչներին բացիկներ էի պատրաստում, մասնակցում ցերեկույթների: Նախատոնական և տոնական օրերին քաղաքը «կանացի» է դառնում և ավելի գեղեցկանում է»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է դերասանուհին:
Երեկ 94 տարեկանում մահացել է «Գազար» երգի կատարող Վազգեն պապիկը: Արամուսցի Վազգեն պապիկի կատարումը, կարելի է ասել՝ 2007թ. հիթն էր դարձել, և երկար ժամանակ այն չէր իջնում հեռուստաէկրաններից:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ, հայտնում է Associated Press-ը: