Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է տրանզիտային խողովակաշարի կառուցմամբ, այդ թվում՝ նաև Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։
Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են:
«Եկեք կոնկրետ ասենք՝ այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար, մեր պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ»։
Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի համարում իր թիմին Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն է արձանագրել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:
Անգլիայի հյուսիս-արեւմուտքում տեղացած առատ ձյունը ընդհատումներ է առաջացրել Մանչեսթրի եւ Լիվերպուլի օդանավակայանների աշխատանքում:
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվար ամսին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է:
ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը փոխառելու մասին մեղադրանքների վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ իր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել և որևէ զուգահեռ և ընհանրություն գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամռանը կքննարկի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի տարբերակը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
«Երկրում բացակայում է տեսլականի մշակումը: Եթե չունենք նպատակ, թե դեպի ուր ենք գնում, այն արդեն տնտեսական սպառնալիք է: Տնտեսական անվտանգությունն այսօր լուրջ խնդիր է մեզ համար: Վերջին հաշվով, Հայաստանում կան և՛ երիտասարդ, և՛ միջին տարիքի բավական լուրջ փորձառություն ունեցողներ, և առանց նրանց գիտության՝ առայժմ հրապարակ են նետվում գաղափարներ, կայացվում են կամայական որոշումներ, որոնց հետևանքները, կարծում եմ, որևէ մեկը դեռ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել»:
Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:
Հավաք-խորհրդակցությունն անցկացրել է զորամիավորման հրամանատարի տեղակալը:
«Մինսկի խմբի բանակցությունները վերակենդանանում են, և այս առումով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Նվազել է սահմանային լարվածությունը, Ադրբեջանի կողմից հայտարարությունները կարծես թե խաղաղության նախապատրաստվելու հայտարարություններ են։ Տեսնում եմ, որ նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Դժվարանում եմ ասել, թե այդ հանդիպումներն ինչ հաջողություններ կունենան, բայց փաստ է, որ Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում են նախապատրաստում»:
«Այդ տեսակ վայ-ղեկավարներին ուղղակի առաջարկում եմ քարտուղարներին պետական մրցանակի տանել ու ներկայացնել: Հերոսություն է արդեն դարձել ժամանակին աշխատանքի գնալն ու նվիրվելը»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ 12 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրի հյուսիս – արեւմուտքում տեղատարափ անձրեւներից:
ՌԴ Հետաքննչական կոմիտեում (ՀԿ) հաստատել են սենատոր Ռաուֆ Արուշակովի հոր՝ Ռաուլ Արուշակովի ձերբակալումը. նրան կասկածում են «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի գազի հափշտակումներին մեղսակից լինելու մեջ:
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:
«Դիմում եմ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, ՀՀ վարչապետին, Մշակույթի նախարարությանը, խնդրելով աջակցել ավիատոմսերի ձեռքբերման հարցում»,- շեշտեց Ա. Ալավերդյանը։
Իրանի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Եվրոպայի երկրների առեւտրական հարաբերությունների պահպանման համար ֆինանսական գործարքավարությունների մեխանիզմը կստեղծվի արդեն մինչեւ հունվարի 31-ը կամ փետրվարի 1-ը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Պատճառը մարտի 30-ին Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Յըլդըրըմի թեկնածության առաջադրումն է:
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, նկատեց, թե այնպես է ստացվում, որ այն մարդը, որ եկավ ու Հայաստանի տնտեսությունը փլատակներից հանեց՝ ձերբակալված է, իսկ այն մարդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկիրն այդ վիճակին էր հասցրել, նրա նկատմամբ ոչինչ տեղի չի ունեցել։
Գրիպի համաճարակն ընդգրկել է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել: Այդ մասին երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան հայտնել է հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում։