Գիտնականները հրապարակել են նոր հետազոտություն, որը մատնանշում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայոմ Արաբական գարնանը հաջորդած զանգվածային արտագաղթի ու կլիմայի փոփոխության միջև կապը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի 3-ին փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, Երկրի բնական արբանյակի վրա արձանագրել է գիշերային ջերմաստիճանի անկում մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան՝ սպասված ցուցանիշից ավելի ցածր:
Հասարակությունը հատկապես հիացած է թիվ 45 կետով. «Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները»,- գրել են ցուցակը կազմողները։ Օր օրի թանկացումների, տնտեսական կյանքի անկման ֆոնին՝ ՀՀ քաղաքացիները կմխիթարվեն՝ Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի այգիներում ժամանակ անցկացնելով։
Apple ընկերությունն արդեն հաջորդ տարի պատրաստվում է թողարկել iPhone-ի նոր մոդել՝ ավելի հզոր 3D-խցիկով, ինչը նրան թույլ կտա զգալի առաջընթաց արձանագրել լրացուցիչ իրականության տեխնոլոգիաների մշակման բնագավառում:
Ռեփեր Դրեյքը «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանի երկու աշխատակցուհիներից յուրաքանչյուրին թողել է տասը հազարական դոլար՝ որպես թեյավճար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տնտեսական ակտիվության ցածր մակարդակը ստիպում է Կենտրոնական բանկին ռիսկի գնալ. մինչ առաջատար երկրները շարունակում են խստացնել դրամավարկային քաղաքականության պայմանները, Հայաստանի գլխավոր դրամատունը հակառակ ուղղությամբ է շարժվում` մեծացնելով գների կայունության ապահովման ռիսկերը։
2019թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին, որը 44 օր գտնվում էր հացադուլի մեջ, նշեց, որ այդ դեպքն ապացուցում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ավտորիտար երկիր։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ հղելով Ole-ին, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Արգենտինայի հավաքական:
Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով համաձայնեցրել են այցագրային օրենսգրքի ուղղումների տեքստը, որոնք դրանց հաստատման դեպքում թույլ կտան պարզեցնել կարճաժամկետ այցագրերի ստացման ընթացակարգերը, ինչպես նաեւ կդյուրացնեն ակտիվ ճանապարհորդների կյանքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:
Մաքրեք 300-400գ սխտորը, աղացեք, լցրեք մեկ լիտրանոց տարայի մեջ, վրան ավելացրեք չզտված բուսական յուղ: 2 շաբաթով թրմեք մութ վայրում՝ ամեն օր խառնելով տարայի պարունակությունը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին նշել է, որ համարում է մադրիդյան ակումբը լավագույնը պատմության մեջ:
Եվրամիության պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն առաջին անգամ քննարկել են անվտանգության ոլորտում արհեստական ինտելեկտի զարգացման եւ օգտագործման հեռանկարները:
Վրացի հեղինակ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Թակարդ Ստալինի համար» մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Վերջին անգամ «Բավարիան» չեմպիոն չի դարձել 2012 թվականին, դրանից հետո միշտ հաջողել է:
Մեր օրերում տեղի ունեցող «հիբրիդային» պատերազմում պետք է կարողանալ հասարակության ներուժը հզորացնել, ինչպես նաև մեր սեփական մոտեցումները աշխարհին ներկայացնել ճիշտ ձևով:
Լույս է տեսել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նոր գիրքը, որը կոչվում է «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոաշխարհաքաղաքականությունը»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը կշարունակվի վաղը՝ փետրվարի 1-ին։
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդարանում տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնախմբի նիստ։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական գործիչները մտահոգություններ են հայտնում, որով ընդհանրապես հետաքրքրված չէ հասարակությունը։ Ըստ նրա ՝այս անհանգստությունները կապված են վերջին շրջանում հնչող հայտարարությունների ու քննարկումների հետ, որոնք համահունչ չեն նախկինում հնչող հայտարությունների հետ։
ՀՀ վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2018 թ. մակրոտնտեսական ամփոփ ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8%։
Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լեգիոնականների հարցի շուրջ բարձրացված խնդրի ժամանակ իր հասցեին ուղղված քննադատությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ եզրափակիչ առեւտրական գործարքը չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը մոտ ապագայում չի հանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքիւն գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ լե Դրիանը հունվարի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի իրադրությունը, Եվրախորհրդի ճգնաժամը եւ երկու երկրների արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ձեւաչափով բանակցությունների վերսկսումը:
«1990-ականներին, երբ Արցախի ղեկավարը փաստացի Արթուր Մկրտչյանն էր, նույն կոնֆլիկտը եղել է նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Այժմ, երբ կան տարաձայնություններ՝ Արցախի տարածքային ամբողջականության հետ կապված, իհարկե, այնտեղ իշխանությունն ավելի խոցելի է և խոցվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Եթե մենք ցանկանում ենք իրապես ունենալ ժողովրդավար համակարգ, ապա պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ցանկացած տեղում տեղական իշխանությունը պետք է գործի անկախ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հունվարի 31-ին Ռուսաստանին պարտավորեցրել է 10 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարել Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց Ռուսաստանից վտարել են 2006 թվականի աշնանը: