Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ:
Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախ՝ ես հարցազրույցում եմ ասել, ոչ թե համացանցում եմ գրել, որ տեղեկատվական արշավ է իրականանում, որովհետև ակնհայտ է, որ այսօր մենք բոլորս, և դա նորմալ է, խոշորացույցի տակ ենք, և մեր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր գործողության շուրջ աշխատում են մեծ աղմուկ բարձրացնել»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։
Կառավարությունն ընդունեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում:
90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի է բազմաթիվ էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Եգիպտացորենով բեռնված «Կադոս» ջերմանավը, որն ուղեւորվում էր Էնզելի իրանական նավահանգիստ, լույս հունվարի 31-ի գիշերը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի նավահանգստում:
Կառավարության որոշմամբ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կվերակազմակերպվի՝ միացվելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31-ին ժամը 14:00-ին:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առեւտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առեւտրական հարաբերություններին օժանդակելու համար:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 99-ի:
Կառավարության որոշմամբ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա որ ասում էի՝ Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում: Փաշինյանը պետք է ընտրի՝ կամ ձախողել է, կամ սուտ է խոսել»:
Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 4 անձ:
1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին կառավարությունից:
Հունվարի 30-ին, ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն:
Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չդիմանալ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Հունվարի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։
Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:
«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ի նոյեմբերի վերջին ՊԵԿ-ը տեսչական մի մեծ խմբով մտել էր ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արմհոլդինգ» ընկերություն։
Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում սառնամանիքները՝ ձյան առատ տեղումների զուգակցմամբ, հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: