
«Ռեալը» հետաքրքրվում է «Այնտրախտի» հարձակվող Յովիչով

Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամռանը կքննարկի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի տարբերակը:
Յովիչը վարձակալական հիմունքներով «Այնտրախտ» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2017 թվականին: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանկֆուրտյան ակումբը կգնի 21-ամյա սերբին:
Լուկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բարսելոնան» և «Բավարիան»:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Յովիչն անցկացրած 17 խաղերում խփել է 13 գոլ և կատարել է 3 փոխանցում:
Հարձակվողը գլխավորում է ռմբարկուների մրցավազքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը