Պետական գործիչը չպետք է իրեն թույլ տա առաջնորդվել անձնական նախապաշարմունքներով կամ գնա իր հոգեվիճակի պահանջմունքները բավարարելու ճանապարհով, և ցանկացած քայլ անելուց կամ միտք արտահայտելուց առաջ պետք է գնահատի այդ քայլի կամ մտքի համապատասխանությունը իր ղեկավարած պետության ազգային և պետական պետական շահի հետ, ինչպես նաև գիտակցի այդ շահի դոմինանտ բնույթն ու նշանակությունը ցանկացած այլ հույզերի և զգացմունքների նկատմամբ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը:
Երեւանի շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները բողոքում են լարված աշխատանքից, դրա դիմաց տրվող ցածր աշխատավարձից և բժշկական ապահովագրության բացակայությունից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերքաննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործի քննության ժամանակ ելույթով հանդես կգա: Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:
«Այո, տեղեկություն եղել է և համաձայնեցվել է, արտոնում եղել է, և մարդիկ իրենք իրենց պարգևատրել են՝ որքան սիրտներն ուզել է: Այլ հարց է, թե ով որքանով է համեստ գտնվել այս հարցում: Նույն կերպ է վարվել քաղաքապետը, որովհետև արտոնվել է: Իսկ տարեվերջին քաղաքապետը կրկնելու է պրակտիկան»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռ. Քոչարյանը։
«Մենք Նիկոլ Փաշինյանին չենք լիազորել, որ նա գնա ու բանակցի մեր անունից, քանի որ նա չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված ծրագիր, հայեցակարգ։ Նա մեզ պետք է տեղյակ պահի, թե ինչ հայեցակարգի շուրջ է քննարկումներ իրականացնում Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում բավականին արագացված գործընթաց՝ Արցախյան հարցի հետ կապված, որտեղ կան ստվերային պայմանավորվածություններ»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։
Բրիտանացի պատգամավորները Brexit-ի մոտեցող ամսաթվի՝ 2019 թվականի մարտի 29-ի պատճառով կարող են մնալ առանց փետրվարյան արձակուրդի:
Եվրախորհրդարանը հունվարի 31-ին հավանություն է տվել այն բանաձեւի նախագծին, որով Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին ճանաչել է «օրինական ժամանակավոր նախագահ» եւ կոչ է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ մասնակից երկրներին՝ ընդունել համանման որոշում։
ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է…
«Մարտի 1»-ի գործն ունի իրավական ու քաղաքական կողմ։ Իրավական կողմի մասին կարող են արտահայտվել իրավաբանները, սահմանադրության մասնագետները և վերջապես՝ դատարանը։ Մեր տեսակետները չպետք է այդ գործընթացին խանգարեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
«Այն հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ հենց այնպես զրույց է եղել, թույլ տվեք չհավատալ դրան, որովհետև նրանք տարբեր մարդիկ են և խոսելու շատ քիչ բան ունեն: Եթե խոսելու բան էլ ունեն՝ ապա 5 րոպեանոց»:
Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է:
Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցում հանդիպում է քահանային և, ինչպես մամուլում էր գրված՝ ասում է, թե դու այստեղ ի՞նչ գործ ունես… Նախ՝ տարիքով, կրթությամբ, գաղափարով դու չես կարող համեմատվել քահանայի հետ: Եվ հետո՝ քահանայի հետ ՀՀ-ում այդպես չեն խոսում: Մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պաշտպանը:
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերն առաջին քայլն են տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացման՝ ԱՄՆ-ի վարչակազմի պլանի կատարման ճանապարհին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է հացադուլ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը հունվարի 30-ին համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։
Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան:
Կառավարության որոշմամբ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: