««Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի սուպերֆավորիտը չէ». Մասիմիլիանո Ալեգրի
Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի համարում իր թիմին Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:
«Ոչ մի տեղ գրված չէ, որ «Յուվեն» Չեմպիոնների լիգայի սուպերֆավորիտն է: Դա խելագարություն կլիներ: Եթե մենք ամեն ինչ այդպես ընդունեինք, ապա չէինք զգա այն մրցակցությունը, որը կա այդ մրցաշարում: Մենք նպատակ ունենք՝ վերադարձնել տուն Չեմպիոնների լիգայի գավաթը: Մենք դա կանենք, եթե լավ խաղ ցույց տանք, և, եթե մեզ ուղեկցի հաջողությունը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թուրինյան ակումբը կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա Իսպանիայում, փետրվարի 20-ին, իսկ պատասխանը՝ Իտալիայում, մարտի 12-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը