Առաջին խաղում «Յուվենթուսը» և «Այաքսը» ոչ-ոքի խաղացին, կկարողանա՞ «ծեր սենյորան» հաղթել ընդհանուր դիմակայությունում:
Այսօր մեր հերոսը 19-ամյա Նանե Սարգսյանն է, ով աշխատում և ստեղծում է ՏՏ ոլորտում արդեն մի քանի տարի: Նանե Սարգսյանի մասին 168.am-ը պատմել է տարիներ առաջ, երբ նա ստեղծել էր կենդանիների վիրտուալ լաբորատորիա:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով Սամվել Ալեքսանյանը դեռևս չի հարցաքննվել։
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն գովաբանել է թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին և մյուս ֆուտբոլիստներին:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել ընտրություններին:
«Լիոնը» դիտարկում է երեք թեկնածություն գլխավոր մարզչի պաշտոնի համար, որը մրցաշրջանի վերջում կլքի Բրյունո Ժենեզյոն:
Express-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին 200 ֆունտ ստեռլինգ տրամադրել ամառային տրանսֆերների համար:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 13-ին, ժամը 15.30-ին, Արամի փողոցի 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին։
Երգչուհի Հելեն Սեգարան, որը հանրության լայն շրջանակին հայտնի դարձավ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդային մարմնավորելուց հետո, հանդես է գալու Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային երեկոյին;
Իսկապես, ո՞րն է ճիշտ՝ բռնե՞լը, թե՞ չբռնելը: Իհարկե, ճիշտը բռնելն է, որ հանկարծ չփախչի: Բայց մի՞թե փախչում է. կարծես թե՝ չէ, նույնիսկ ասուլիս է տալիս, բողոքի ակցիա է անում, կոչ է անում քննարկման գալ, այդ դեպքում ինչո՞ւ բռնել:
Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Լեգենեսի» հետ հանդիպումից հետո (1:1) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհել է թիմի խաղից:
Ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել է The New York Times թերթի լրագրողներին այն մի շարք նյութերի համար, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ենթադրյալ ֆինանսական մեքենայությունների հետաքննությանը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ «Բարսելոնան» նորից հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Վիլիանով:
Անհանդուրժողականությունը որքան էլ որ պատմության տարբեր ժամանակներում ուղեկցել է բոլոր պետություններին և ավելի շատ բնորոշ է եղել բռնապետական կարգերին, ժամանակի ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների և մեր օրերը հասել ժողովրդավարական կարգի պետությունների կառուցմամբ, որտեղ հարգի են այլախոհությունը, միմյանցից տարբերվող կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական շարժումների ձևավորումը, տարբեր կարծիքներ հայտնելու հնարավորությունը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությունը, և այլն:
«Եթե ուզում է՝ առանձին խոստում դիտարկենք, ապա դա վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հեղափոխությունից առաջ խոսում էին, որ այդ համակարգը պետք է վերացվի, բայց այդպես չեղավ, խոստանում էին, որ կոռուպցիայի դեմ պայքարից հետո բյուջեն 100 մլն-ով կավելանա՝ չի ավելացել, Ընտրակական օրենսգրքում փոփոխություններ չեղավ»:
Ինչպես հաղորդում է Le10Sport-ը, ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի համար ընթացիկ մրցաշրջանը կարող է դառնալ վերջինը ՊՍԺ-ում:
«Եվրոպական կոնվենցիայում կան մի քանի հոդվածներ, որոնցում նշված է, որ մարդը պետք է իրավական առումով պաշտպանված լինի, դրա համար չարժե հրապարակայնորեն նսեմացնել որևէ աշխատողի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Այսօրվա իշխանություն ձևավորած քաղաքական ուժը և՛ քաղաքապետի, և՛ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հիմնականում ասում էր՝ այ, հիմա մենք կգանք իշխանության և կկազմենք ծրագիր, բայց որպես կանոն՝ լինում է հակառակը, կազմում են ծրագիր, որովհետև անցելու է 1-2 ամիս ու մեկ տարի, և դու ասելու ես, թե ի՞նչ ես արել:
LVMH (LVMH Moսt Hennessy Louis Vuitton) ընկերությունների խումբը եւ նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վեականգնմանը 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ արդեն ընդունել են վարչապետի մարտահրավերը և շուտով ուսումնասիրելու են և հրապարակեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումները և մատնանշեն, թե դրանք որքանով են կատարվել։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն ապրիլի 16-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրի քաղաքական կարգավորումը:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչը չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի սաստիկ հրդեհից հետո եւ կմնա հավատքի նշանավոր վայր, քանի որ Փարիզի, Ֆրանսիայի եւ ամբողջ մարդկության հոգեւոր սեփականությունն է։
Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոր նախագահ կունենա, Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի անունն այսօր արդեն իսկ ուղարկվել է ԱԺ՝ հաստատման:
Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Մարդու իրավունքների ազգային օրակարգին:
Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչեւ աղետը հաշված րոպեներ էին մնացել: