Բաժիններ՝

Air France-ը կապահովի Նոտր Դամի վերականգնման մասնակիցների անվճար փոխադրումը

Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։

«Air France-ի եւ Air France-KLM-ի թիմերն ամբողջ աշխարհում խորապես ցնցված եւ վշտացած են հրդեհի պատճառով: Հենց դրա համար Էլ Air France-KLM-ի գլխավոր տնօրեն Բենջամին Սմիթը որոշում է ընդունել Անն-Մարի Կուդերի՝ Air France-KLM-ի նախագահի, եւ Անն Ռիգայի՝ Air France-ի գլխավոր տնօրենի հետ միասին, որ Air France-ը կապահովի Փարիզի Նոտր Դամ տաճարի վերականգնման բոլոր պաշտոնական մասնակիցների փոխադրումը»,-ասված է Air France-ի հայտարարության մեջ:

Բացի այդ նշվում է, որ մոտ ժամանակներս ընկերության հաճախորդների շրջանում «միջոցների կամավոր հանգանակության համակարգ» կստեղծվի տաճարի վերակառուցման ֆինանսավորմանն օգնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս