Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոր նախագահ կունենա, Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի անունն այսօր արդեն իսկ ուղարկվել է ԱԺ՝ հաստատման:
Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Մարդու իրավունքների ազգային օրակարգին:
Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչեւ աղետը հաշված րոպեներ էին մնացել:
Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցների եւ մեդիական կազմակերպությունների ներկայացուցիչները հրապարակել են նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հղած բաց ուղերձ՝ կոչ անելով մամուլի ասուլիս անցկացնել ապրիլի 18-ից ոչ ուշ, այսինքն՝ բանավեճերի պաշտոնական ամսաթվից (ապրիլի 19-ից) առաջ։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Ուոթֆորդի» հետ հանդիպման մասին (1:0):
Ֆրանսիայի Total նավթի-գազի կորպորացիան 100 միլիոն եվրո կտրամադրի կրակի ճարակ դարձած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր տարածքում բացառիկ տեղեկություններ է հրապարակել Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի մասին:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի վիզա ստանալու հարցում կստանա ՈՒԵՖԱ-ի լիակատար աջակցությունը, եթե «Արսենալ»-ը կարողանա դուրս գալ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բոլոր ծառայողներիդ՝ ջերմորեն շնորհավորելով Ոստիկանության օրվա առթիվ։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն Է հայտնել Ֆրանսիայի արտակարգ ծառայություններին, որոնք մարել են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով:
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ հրապարակել է Պողոսյանի գտնվելու վայրն ու հասցեն: Հյատարարության մեջ մասնավորապես ասված է.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին:
«Կապույտ մազերով աղջկա՝ Ասյա Խաչատրյանի ու իմ դատը, մեկ տարի է՝ ընթանում է, ընդ որում, ինձ մեղադրում են նրա համար, որ ես ասել եմ՝ Ասյան եղել է Բաքվում: Ու սրա համար պահանջել է 500.000 դրամ ու հրապարակային ներողություն: Չնայած իր Ֆեյսբուքի էջում էր գրված Բաքվում իրենց քեֆերի մասին: Հարյուրավոր նկարներ ևս կան»,- լրագրողների հետ հանդիպման […]
Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն։
Օդերեւութաբանները նախազգուշացրել են Նակադակե-1 խառնարանին մեկ կիլոմետրից ավելի մոտենալու վտանգի մասին:
Այսօր հրավիրված ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև մարդիկ կային, որոնք միայն այս իրավիճակում դրսևորեցին իրենց իրական կերպարը:
«Երկար մտածում էի, թե տարին ինչպե՞ս բնութագրեմ, հանկարծ հիշեցի տիեզերական նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը։ Մինչև հիմա կռիվներ են գնում՝ դա տղամարդո՞ւ, թե՞ կնոջ դեմք է։ Եվ հետո, ասում են՝ կախված է քո տրամադրությունից. եթե ուրախ ես նայում նկարին՝ քեզ թվում է, թե ժպտում է, իսկ եթե տրամադրությունդ ցածր է, քեզ թվում է՝ նկարը տխուր է»։
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում ինտենսիվ։
Լիբիայում Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի ընթացքում զոհվել է 174 մարդ, ներառյալ 14 խաղաղ բնակիչ:
Խխորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»։
Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։
Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: