«Բարսելոնան» նոր առաջարկություն է պատրաստում Վիլիանի համար
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ «Բարսելոնան» նորից հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Վիլիանով:
Աղբյուրը գրում է, որ կատալոնական ակումբը պատրաստվում է ամռանը նոր առաջարկ անել բրազիլացի ֆուտբոլիստի վերաբերյալ: Անցյալ ամառ «կապտանռնագույնները» պատրաստ էին նրա համար վճարել 60 մլն եվրո: Սակայն այժմ նրանց առաջարկը զգալիորեն պակաս կլինի, քանի որ «կապույտների» հետ Վիլիանի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի: Այս տրանսֆերի լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ նոր խաղացողների գրանցման արգելքը, որը ՖԻՖԱ-ի կողմից պարտադրվել է «Չելսիին», ինչը թույլ չի տա ակումբին փոխարինող գտնել 30-ամյա խաղացողին:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը